Մատաղիսն ու Թալիշը քառօրյա պատերազմում անառիկ պահած զինվորները զորացրվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում իրենց ծառայությունն ավարտած առյուծ զինվոր տղերքը զորացրվում են. տղերք, ովքեր Արցախի պատպանության բանակի սպաների, իրենց զինակից ընկերների հետ անառիկ պահեցին իրենց վստահված առաջնագիծը, տղերք, ովքեր կենաց-մահու պայքար մղեցին նենգ թշնամու՝ հակառակորդի դեմ, հակառակորդ, որը գաղտագողի, բորենու հգեբանությամբ փորձում էր խախտել հայոց սահմանները, հակառակորդ, ով գաղտագողի իր սև գործն էր անում Արցախի Հանրապետության նկատմամբ, սակայն զորացրված տղերքը կարողացել են արժանի հակահարված տալ ճիվաղներին, ինչի շնորհիվ պարտադրվեց տականքներին հրադադար հայտարարել։ Այսօր արդեն Թալիշի, Մատաղիսի հայտնի «Եղնիկների պոստերում» քառօրյա պատերազմի ժամանակ օր ու գիշեր իրենց կյանքը վտանգող առյուծ ու արծիվ տղերքը զորացրվեցին։ Զորացրվեցին՝ հպարտությունը իրենց ճակատին «դաջված», զորացրվեցին, քանի որ ապացուցեցին, որ իրենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներն են եղել, զորացրվեցին՝ վստահ լինելով, որ իրենց փոխարինողները նույնպես նույնկերպ կվարվեն նենգ հակառակորդի նկատմամբ, ինչպես իրենք, զորացրվեցին, սակայն երդվելով, որ եթե նորից թշնամին հանդգնի իր սև գործն անել, իրենք առանց 1 վայրկյան մտածելու՝ նորից կլինեն առաջնագծում, կլինեն Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի պաշտպանության նախարարության սպաների հետ, թև ու թիկունք լինելով՝ նորից արժանի հակահարված կտան ոսոխին, ով, եթե նորից հանգդնի իր գլուխը իր որջից դուրս հանել։ Թալիշի ու Մատաղիսի զորամասերում, մարտական դիրքերում իրենց ծառայությունը կատարած, զորացրված հերոս տղերքի մասին բազմիցս ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր ենք հրապարակել SHAMSHYAN.com-ում։ Ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ Արցախից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի ճիվաղներին արժանի հակահարված էին տվել նաև Արցախի պաշտպանության բանակի N զորամասի տանկիստները, որոնց գործողությունների արդյունքում թշնամին չէր կարողացել նրանց վաստահված հատվածում 1 սանտիմետր անգամ հող գրավել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առյուծ տանկիստներն ասել էին. «Հենց առաջնագծից դիմում ենք մեր հերոս ժողովրդին, ասելով, որ մենք ամուր կանգնած ենք սահմանին: Մեր մայրերը, հայրերը հարազատները, ընկերներն ոււ մտերիմները կարող են առանց որևէ անհանգստության գիշերը իրենց գլուխները բարձին դնեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am