Ադրբեջանցիները մեզ զրկում են մեր պատմական ինքնությունից, որպեսզի հեշտ լուծեն արցախահայությանը տեղահանելու խնդիրը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի»-ի զրույցը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

-Սրբազան Հայր, խնդրում եմ տեղեկացնել՝ Դադիվանքում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների ծառայության հետ կապված ի՞նչ խնդիրներ են առկա։ Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ահազանգել էիք, որ երկու շաբաթ կապ չեք կարողացել հաստատել մեր հոգեւոր սպասավորների հետ։

-Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, կապն առկա է, կարողանում ենք նաեւ սնունդ մատակարարել։ Ամեն ինչ լավ է, տղաներն իրենց լավ են զգում, ինչպես զինծառայողներն են ասում՝ բարոյահոգեբանական վիճակը լավ է։

-Փաստացի, նախորդ տարվա մայիսից Ադրբեջանն արգելում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Ի վերջո, հիմնավոր բացատրություն ներկայացվե՞ց։ Իրավիճակում տեղաշարժ կա՞։

-Ոչ, իրենք որեւէ պատճառ չեն բերել։ Չեն ուզել՝ չեն արել, այդքան բան։ Կարճ ասած՝ «մեր տարածքն է, մենք այդպես ենք ուզում»... Եթե ամեն ինչ լավ լինի, կիրակի հնարավոր է ուխտագնացություն կազմակերպեմ՝ զատկական պատարագին մասնակցելու։ Աղոթեք, որ ստացվի։ Այո, արգելքից հետո սա առաջին այցն է լինելու։ Եթե ստացվի զատկական մեծ պատարագի գնալ, ուխտագնացություն անել, դա հրաշալի իրադարձություն է լինելու բոլորիս համար։

-Իսկ առհասարակ Դադիվանքի կենսունակությունը բարձր պահելու հարցում ի՞նչ խնդիրների եք բախվում։

-Խնդիր, որպես այդպիսին, չունենք։ Խնդիրն այն է, որ իրենց մշակույթի «պատասխանատուներն» ու «արեւելագետները» պնդում են, թե Դադիվանքն ուդիական, աղվանական եկեղեցի է, թե իրենցն է։ Նման խոսակցությունների մեջ է նաեւ այնտեղի ռուսական եկեղեցու հոգեւորականը։ Նա պնդում է իրենց դիրքորոշումը՝ առանց իմանալու ճշմարտությունը։ Դե, հայտնի է իրենց մոտեցումը, այն մշտապես կառուցողական չէ։ Հակառակը, միշտ ձգտում են լարվածություն ստեղծել եւ դրանում իրենց համար օգուտ քաղել։

-Սրբազան հայր, Ադրբեջանի մշակույթի նախարարն այս տարվա փետրվարին հայտարարեց, թե հատուկ հանձնաժողով են ստեղծել, որպեսզի այսպես կոչված «աղվանական կրոնական տաճարներից» հեռացնել տան «հայերի թողած կեղծ հետքերը»։ Նման հրահանգ փաստացի նաեւ Ադրբեջանի ղեկավարն է բացահայտ հնչեցրել։ Ո՞րն է ձեր գնահատականն Ադրբեջանի նման զեղծարարության քաղաքականության առիթով։

-Իրենց մտածումը հայտնի է՝ ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրերը, որպեսզի ցույց տան աշխարհին, թե իրենք արցախցիներին իբր թույլ են տվել ապրել այդտեղ, իսկ այսօր թույլ չեն տալիս։ Այսինքն, զրկում են մեր պատմական ինքնությունից, որպեսզի հեշտ լուծեն արցախահայությանը տեղահանելու խնդիրը։ Իրականությունն այլ է. մենք մեր հողում եւ երկրում ենք ապրում, հուշարձաններն էլ՝ վանքերը, եկեղեցիները, մեր հայրերի ձեռքի, մտքի եւ աղոթքի արդյունքն են։

-Պատերազմից մինչեւ օրս միջազգային հանրության արձագանքը որքանո՞վ եք բավարար համարում այս խնդրի վերաբերյալ։

-Եթե լուրջ կազմակերպություններին նկատի ունենանք, ապա չբարձրաձայնեցին՝ բացառությամբ հպանցիկ, տողատակերով ասված հայտարարությունների։ Բայց որ լրջորեն, որպես հուշարձանների, որպես աշխարհով մեկ պատմամշակութային արժեքների կրողներ եւ պաշտպանողներ՝ ձեռքները չխփեցին սեղանին... ինչպես Ջուղայի խաչքարերից հետո, այնպես էլ հիմա՝ ձայն չհանեցին, այդպես էլ շարունակվում է։ Շատերը կրավորական դիրք են ընդունել կամ ավելի անխոս են։ Կարծում եմ՝ սա ապացույցն է նրա, որ արժեհամակարգն իր տեղից շեղված է։ Չեմ կարծում, որ նման կառույցների հանդեպ պետք է սպասողական վերաբերմունք ունենանք ու տարեկան պետբյուջեից վճարումներ անենք, որպեսզի ապրեն, բայց ոչինչ չբարձրաձայնեն։

-Եթե կրկին դիտարկենք նախորդ մեկ տարին, ապա Ադրբեջանը մի ձեռքով կրակում է, էթնիկ զտումների ենթարկում հայությանը, ոչնչացնում ամեն հայկական եւ քրիստոնեական արժեք, մյուս ձեռքն էլ մեկնում է այսպես կոչված խաղաղության համար։ Ի՞նչ կասեք թշնամու վարքագծի մասին։

-Ես տեսել եմ երեք պատերազմները. լավագույնս կարող եմ բնորոշել, որ իրենք դեպի վատն են գնացել։ Գուցե դա իրենց համար լավ է, բայց մենք, որպես պատմություն եւ մշակույթ կրող ժողովուրդ, ականատես ենք, որ 21-րդ դարում իրենք ոչ թե մոտենում են քաղաքակրթությանը, այլ շարունակում վանդալիզմը, վայրենիությունը։ Երկու պատերազմներից հետո եթե անգամ իրենց տարածքում պատմամշակութային արժեքներ մնացել էին ու դրանց վերապահումներով էին մոտենում, ապա այսօր արդեն իրավիճակը լրիվ ուրիշ է. չգիտեմ անգամ ինչպե՞ս բնորոշել՝ սարսափելի երեւույթ է։ Խաչը տեսնելով՝ միանգամից ընկղմվում են ատելության, ջարդուփշուր անելու մեջ... ուրեմն, սա իրենց մոտ ձեւավորված եւ լուրջ ծրագիր է։

-Եվ վերջում կխնդրեի հղել Ձեր ուղերձը՝ պարբերաբար ադրբեջանական ուժի սպառնալիքի եւ վտանգների ներքո ապրող արցախահայությանը։

-Այսօր Ավագ երկուշաբթի է, Մեծ պահքի մեջ ենք. մեր կայքի եւ «ֆեյսբուքյան» էջի միջոցով միասնական աղոթքի կոչ ենք հղել մեր ժողովրդին։ Ժողովուրդը շատ լավ է ընդունել։ Ամեն օր երեկոյան 19:00-ին Արցախի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք է՝ ի փրկություն Արցախ աշխարհի եւ հանուն նրա հոգեւոր, ֆիզիկական անվտանգության, այստեղ անվտանգ արարելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am