Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը պատրաստ է․ պրոյեկտի հետեւում Տիգրան Ավինյա՞նն է

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը, որի մասին գրել էինք, գրեթե պատրաստ է։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սունդուկյանի բեմում ներկայացնելու։ Մարությանին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ նա ի սկզբանե մտադիր չի եղել մոնոներկայացում բեմադրել, ցանկացել է նախկին կոլեգաներին ներգրավել՝ «Յոթ ու կեսի» տիպի զիլ ներկայացումով հանդես գալ։ Սակայն նախկին ընկերները մերժել են, քանի որ քաղաքապետ եղած շրջանում նա ոչ մեկի զանգին չի պատասխանել, ոչ մեկին ոչ մի հարցում չի ընդառաջել, նրանից նեղացած են։ Ուստի որոշել է միայնակ բեմ բարձրանալ՝ Վարդան Պետրոսյանի նման։ Ներկայացումն իրականում քաղաքական մուտքի նախերգանքն է լինելու, քաղաքական դաժան քննադատություն՝ ուղղված նախկին գործընկերներին՝ ՔՊ-ին։ Սակայն մի մասին ավելի շատ է թիրախավորելու, քան մյուսներին։


Օրինակ, Նիկոլ Փաշինյանին հնարավորինս կխնայի, քանի որ դա կարող է իր համար վատ «հետեւանքներ» ունենալ, փոխարենը կոշտ քննադատության կարժանանան մյուսները, առաջին հերթին՝ Ալեն Սիմոնյանը, եւ բոլոր նրանք, ովքեր չպաշտպանեցին իրեն։ Մարությանը հույս ունի այս ներկայացմամբ այնպիսի քաղաքական ֆուրոր անել, որ իր շանսերը՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածուի, աճեն։ Նա առաջադրվելու է, սակայն թե որ կուսակցության ցուցակով՝ հայտնի չէ։ Ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ այս պրոյեկտի հետեւում Տիգրան Ավինյանն է, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն է։

Մարությանն ընդդիմությունից ձայներ կտանի, ինչը կաշխատի Ավինյանի օգտին։ Ակնհայտ է, որ Մարությանը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, միեւնույն ժամանակ նրան ձայն տվողները չեն լինելու իշխանության համակիրները։ Իսկ եթե ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, ապա այս ծրագիրը հոյակապ արդյունք կտա։

 

 

 

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am