«Մասսայական թալան. գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում, սրանց ախորժակն ավելի մեծ է»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ կազմակերպությունների ու անհատների տրամադրեր գյուղացուն:


Ինչևէ, ծրագրի հաստատումից շուրջ մեկ ամիս անց լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որ «Արմավիրի և Արարատի մարզերում համայնքապետները գյուղացիներին ասել են, որ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները»։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր, հաղորդագրության մեջ բացառապես պաշտոնական ձևակերպումներ էին:

Մամուլի հրապարակումներին արձագանքեց էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ «վերջին օրերին տարածվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը ու հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ: Ծրագիրն ընթանում է բնականոն հունով»։ Ի դեպ, նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այս հայտարարության մեկնաբանությունների բաժնում մարդիկ իրենց դժգոհությունը ևս արտահայտել են` «պարարտանյութը տեղ չի հասել», «գինը թանկացել է» և այլն:No description available.

Խնդրի վերաբերյալ «Փաստը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա նշում է` զարմանում է, որ «լրատվականներին խեղդելով, ժողովրդի ձայնը չլսելով կամ արհամարհելով»՝ փորձում են ստեղծել հանգիստ մի վիճակ, որ կարծես մեր հանրապետությունում ոչինչ չի կատարվում: «Կատարվում է գյուղացու թալան: Մի խումբ դեղնակտուցներ սկսել են փող աշխատել, պարզվում է, որ սրանց ախորժակն ավելի մեծ է: Ո ՞րն էր այս ծրագրի թերությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ընտրեց քսանից ավելի կազմակերպություն, որոնք պետք է իրականացնեին ներկրումները և սուբսիդավորման գործընթացը: Ինչո ՞ւ այդպես վարվեց: Պարոն Փաշինյանին պետք է հարցադրում անել` ինչո՞վ են զբաղված քո նախարարները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 17 հազար դրամից պարարտանյութի գինն անմիջապես դարձավ 24 հազար: Կազմակերպությունների մասով: Կարծում եմ` նախարարությունը դրանց գրանցումը կատարել է ինչ-որ ցուցանիշներից ելնելով: Բայց եթե ցուցանիշներին նայենք, ապա կազմակերպություններ կան, որոնք, օրինակ` այս տարի են գրանցվել, դրանք կասկածելի են, իրենց գործունեությունն անհայտ է: Դրանց մեծամասնությունը երբևէ պարարտանյութ չի ներկրել, չգիտի` կալիումական ու ազոտական պարարտանյութերն ինչո՞վ են իրարից տարբերվում: Սա արել է էկոնոմիկայի նախարարությունը: Բացի դա, եթե կառավարությունը 9000 դրամով սուբսիդավորում է պարարտանյութը, այդ օրը, երբ կազմվում էր ցուցակը, պարարտանյութի արժեքը 16-17 հազար դրամ էր, սուբիսիդավորումից 1-2 օր հետո ինչպե՞ս դարձավ 22-24 հազար դրամ: Նույնիսկ սուբսիդավորման պարագայում այն թանկ է, մասսայական թալան է գնում»,-ասում է Բերբերյանը:

Ընդգծում է` զուգադիպությունների չի հավատում, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում, բացատրությունը վերջում կիմանանք: «Մի տարի արհեստական երաշտ է լինում, մի տարի պարարտանյութն է թալանվում, մի տարի մորմազգու ցեցն է հայտնվում, մեր բերքը փչացնում: Արդյո՞ք սա մտածված դիվերսիա չէ մեր երկրի նկատմամբ, և մեր թշնամին մեր երկրի ներսո՞ւմ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:


Հիշեցնում է` անցած տարի ձախողեցին գարու սուբսիդավորման ծրագիրը, ներկրված սերմի բավականին մեծ քանակը չծլեց: «Հիմա նույնը պարարտանյութի պարագում է: Վրացական անորակ պարարտանյութ են ներկրում: Դեղնակտուցները, որոնք «պառլամենտներում» են նստած, չգիտես, թե որտեղ են քաշ գալիս, պաշտոններ զբաղեցնում, հիմա էլ այս բիզնեսով են ցանկանում զբաղվել: Դատախազությունը նաև պետք է ուսումնասիրի հարցը, թե ովքեր են ժողովրդից գումար հավաքել և պարարտանյութ չեն մատակարարել: Նման մի դեպք ունեցել ենք Սերժ Ազատիչի ժամանակ: Էջմիածնի տարածաշրջանում մի անհատ ֆերմեր գումար էր հավաքել, որ պարարտանյութ բերեր, ներկրել էր, ինչից հետո գինն արհեստականորեն բարձրացրել էր:

Ժողովուրդը բողոքեց, և ներկրողը շատ լուրջ խնդիրներ ունեցավ, պատժվեց: Հիմա էլ` եթե գումարները հավաքել են և նշված գնով պարարտանյութ չեն ապահովել գյուղացուն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ներկրում են, ավելի բարձր գնով ցանկանում վաճառել, գյուղացին էլ հրաժարվում է: Մեկնարկային գումար չունեին, գյուղացուց հավաքել են, ներկրել, հիմա էլ ուզում են ավելի մեծ շահույթ ունենալ: Բնական թալան է»,հավելում է մեր զրուցակիցը:


Փաստորեն, պետությունն այդպես էլ ականջալուր չեղավ պնդումներին, որ սուբսիադավորման գործընթացում գյուղացու և իր միջև միջնորդներ չպետք է լինեն` բանկերի, անհատների կամ կազմակերպությունների տեսքով:

«Դա կառավարությանը ձեռք չի տալիս: Սերմացուի, պարարտանյութի ներկրման, սուբսիդավորման այս գործընթացները ձեռքերը տաքացնելու մի ուղղություն է, գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում: Կառավարությունն իր պնդաճակատ համառությամբ առաջ է գնում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am