Իտալիան վերականգնում է իր դեսպանատան աշխատանքը Կիևում

Կիևում Իտալիայի դեսպանատան աշխատանքը կվերսկսվի Սուրբ Զատկից անմիջապես հետո, հայտնել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն։
«Մենք եղել ենք վերջինը, որ հեռացել է, և մենք կլինենք առաջիններից մեկը, որ կվերադառնա»,- ասել է Դի Մայոն: