Պորոշենկոն խոստացել է վերականգնել ինքնիշխանությունը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի՝ Մալոռոսիա ստեղծելու մասին հայտարարությունը: Պորոշենկոն վստահեցրել է, որ Կիևը կվերականգնի ինքնիշխանությունը Դոնբասում և Ղրիմում: Ավելի վաղ, Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Զախարչենկոն հայտարարել էր Մալոռոսիայի ստեղծման մասին, որի մայրաքաղաքն է լինելու Դոնեցկ քաղաքը:
