Մի մասը Գյումրիից գնացքով էր եկել, մյուսը՝ մեքենայով ու ասացին՝ տեղ չկա, հարցնում են՝ Գյումրին Շիրակի մա՞րզն է․ զոհված զինծառայողի ծնողը` Աննա Հակոբյանի հրավերի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ կազմակերպած ապրիլյոթյան հավաքին հրավիրված զոհված զինծառայողների ծնողների մի մասը միջոցառմանը չմասնակցեց՝ նրանց գազելներով բերեցին Երեւան, հասան կառավարական առանձնատուն, հերթ կանգնեցին, որ ներս մտնեն, սակայն մի մասն արագ լքեց վարչապետի կեցավայրը՝ հիասթափված, քանի որ նստելու տեղ չէր եղել։ Անգամ չէին սպասել Աննա Հակոբյանի ժամանելուն: Թե ինչու տանտիկինը, բոլոր կիրթ մարդկանց նման, իր հյուրերին դարպասների մոտ չի դիմավորել, պարզ չէ։ Նա որոշել է հանդիսավոր միջոցառում անել՝ փիառվել, իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ հանդիսավոր մուտք գործեն տարածք, մարդիկ ոտքի կանգնեին՝ նորին գերազանցությանը դիմավորելու համար։ Տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի հրավերով Գյումրիից Երեւան էին հասել նաեւ 2016-ի քառօրյա պատերազմի զոհերի ծնողները։ Հրավերը չէին մերժել նաեւ 44-օրյա պատերազմի զոհերի մի շարք ծնողներ, ինչպես ինքը՝ վարչապետի կինը գրեց՝ 600 հոգի է եկել եւ իրենց կազմած ցուցակներից ավելի: Սա էլ հատուկ քայլ է՝ ցույց տալու համար, թե մեզ չեն մերժում, այլ սիրով գալիս են, անգամ գալիս են նրանք, ում չենք հրավիրել։

Տհաճ միջադեպի հետ կապված՝ զրուցեցինք քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ Գեւորգ Առաքելյանի հետ, ով միջոցառմանը հրավիրված իր կնոջն ուղեկցել էր Երեւան։

- Ի՞ նչ կատարվեց երեկ, տեսանյութերից տեսանք, որ արագ եւ դժգոհ հեռացաք կառավարական առանձնատնից:

- Ուրեմն պատմեմ․ մեզ զանգահարել էին Երեւանից, զգուշացրել, որ ժամը 12-ին լինենք կառավարական դաչան: Մենք 20 րոպե շուտ էինք էնտեղ հասել, Գյումրիից քառօրյա հերոսների 7 ծնող ներկա էր, 44-օրյայից էլ՝ մոտ 3-4 ծնող: Մենք՝ տղամարդիկս, մեր կանանց էինք ուղեկցում, ասեցինք՝ թող իրենք ներս մտնեն, պետք է՝ մենք 3-4 ժամ դրսում կսպասենք, վերջացնեն, նորից տուն տանենք։ Ես իմ հիվանդ կնոջը մենակ հո՞ չէի թողնի՝ հասներ Երեւան: Ուզում էինք ներս մտնել, ոնց որ մեզ ձեռ առնեին: Հարցնում են՝ որտեղի՞ց եք, ասում ենք՝ Գյումրիից, ասում են՝ դա Շիրակի մա՞րզն է, ինչի էլի՞ Գյումրի կա: Հետո՝ թե ձեր ազգանունը չկա ցուցակում: Ասեցի՝ բա ինչի՞ համար եք կանչել, լրիվ ձե՞ռ եք առնում: Մեկ էլ պարզեցին, որ մեր անուն-ազգանունն Էրեբունի վարչական շրջանի ծնողների ցուցակում է: Մեր կանայք մտան ներս, մեկ էլ՝ դիլխոր դուրս եկան: Ասեցին՝ դուրսը սեղան-աթոռ են դրել, իրենց էլ նստելու տեղ չի եղել, մնային՝ ի՞նչ անեին, հասկացանք, որ մեր հաշվին փիառ են անում: Հետ դարձանք Գյումրի:

- Անձամբ ո՞վ էր Ձեզ հրավիրել, ո՞վ էր զանգահարել, կառավարությո՞ւնից, մարզպետարանի՞ց, թե՞ քաղաքապետարանից էին, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել հրավերը:

- Երեւանից քառօրյային զոհված մի տղա կա, Ալիկիս հետ է եղել, իր մայրը զանգեց, ասաց, որ վարչապետի տիկնոջ անունից ինքը լիազորվել է մեզ՝ գյումրեցիներիս հրավիրել: Ասեց՝ տիկին Աննան անձամբ է ուզում կապվել մեզ հետ, իրեն խնդրել է, որ կազմակերպի: Մենք էլ, հարգելով հրավերը, ասեցինք՝ չմերժենք: Բայց հիմա հաստատ եմ ասում՝ անձամբ Աննա չէ, Նիկոլ չէ, ով կուզե էղնի, թող մեզնից հեռու մնան, էլ մեր հետ հանկարծ գործ չունենան: Աննա, չէի՞ր կարող, համալիր կար, օպերայի շենք կար, էդենց մի տեղ կարգին բան կազմակերպեիր: Սերժ Սարգսյանն աչքիս լույսը չի, իմ տղեն նրա օրոք գնաց, փնովում էինք, բայց իր օրոք միջոցառումների եմ մասնակցել, շատ բարձր մակարդակով են կազմակերպել:

- Դուք ձեր միջոցներո՞վ էիք Երեւան հասել, թե՞ ավտոբուս էին տրամադրել:

- Ինչ ավտոբուս, կեսը գնացքով էր եկել, կեսս՝ մեքենայով, բենզին լցրեցինք, եկանք, ափսոս չէ՞ր էդ գումարը, ես կտայի էստեղ մեկին, ով դրա կարիքն ուներ: Նույն ձեւով էլ հետ վերադարձանք, ով գնացքով էր եկել, հասցրեց՝ նորից գնացքով հետ գնաց:

- Ի դեպ, Աննա Հակոբյանը գրառում էր արել, որն ըստ էության Ձեզ էր վերաբերում: Գրել էր, թե աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ընդգծել էր, թե միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված, տղամարդիկ ինչո՞ւ էին եկել։

- Բայց ես ասեցի, չէ՞, որ մենք ներս չէինք մտնելու, տղամարդիկով դուրսը պիտի սպասեինք, մեր կանայք մտան ու դուրս եկան նեղսրտած։ Բա կգրի, բա ի՞նչ կանի։ Տիկին Աննա, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ իմ կնոջը բերես, անձրեւի տակ կանգնեցնես: 90 տոկոս համոզված եմ՝ հիմա, եթե մի միջոցառում եղավ, հրավիրեցին, Գյումրիից, Շիրակի մարզից հեչ մեկը չի մասնակցի: Մեր կանանցից ոչ մեկ երեկ էնտեղ չի եղել: Ջութակ են նվագել, կերել են, խմել են, իրանք գիտեն․․․»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am