Իսկ ո՞ւր մնացին հայկական օրակարգն ու շահերը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը չէ. դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրա միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին։ Սակայն եթե դեկտեմբերյան հանդիպման օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին հումանիտար խնդիրներին և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ օրակարգ բերվեցին այլ հարցեր՝ մասնավորապես խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան։

Նախ՝ հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները մարտին ոչ թե Եվրոպական խորհրդի նախագահին, այլ հենց համանախագահության ինստիտուտին էին դիմել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու հարցով` չնայած այն հանգամանքին, որ համանախագահների մանդատը միայն Արցախյան հիմնախնդրին է վերաբերում։ Խնդիրն այն է, որ Ֆրանիսայի ու ԱՄՆ- ի ջանքերով համանախագահության ինստիտուտը այլևս փաստացի չի գործում, ինչի մասին, ըստ էության, երեկ նշեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հենց Ադրբեջանի նպատակներից է բխում, որ համանախագահներն ընդհանրապես դուրս մղվեն բանակցային գործընթացից, որի միջոցով Բաքուն աշխարհին կարող է ցույց տալ, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե համանախագահներին թոշակի է ուղարկելու, ինչն իրականացնում է երկու համանախագահող երկրների միջոցով՝ ի վնաս Հայաստանի: Այդուամենայնիվ, Լավրովը երեկ նշել է. «Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է: Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։


Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի շահերի միակ պաշտպանը մնում է Ռուսաստանը: Արևմուտքն, ինչպես միշտ, Ադրբեջանի, ավելիս ստույգ՝ նավթադոլարների «շահերի» պաշտպանն է: Բացի դրանից, բրյուսել յան հանդիպման շրջանակներում որևէ խոսք չեղավ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ու էթնիկ զտման սպառնալիքի մասին։

Արդեն նույնիսկ զարմանալի չէ, որ Փաշինյանն առանց աչքը թարթելու նշում է, թե ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածք ներխուժման թեմայի քննարկումը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։ Այսինքն, հերթական անգամ հաստատվում է այն տպավորությունը, որ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ձեռքները լվանում են Արցախից և արցախահայության անվտանգության հարցի պատասխանատվությունն ամբողջությամբ գցում Ռուսաստանի վրա։ Ու ընդհանրապես, շատ ցավալի է, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներն արձանագրելու կոնտեքստում ընդհանրապես խոսք չեղավ Արցախի մասին։

ԵՄ-ն որևէ կերպ չդատապարտեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները և Արցախից բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այսպիսով, «քաղաքակիրթ» Եվրոպան, Փաշինյանի թողտվությամբ, փորձում է մաքրել Ալիևի արյունոտ թաթերը: Արդյունքում ստացվում է, որ, կարծես, դիվանագիտական հարթակում, իսկ ավելի կոնկրետ՝ Արևմուտքի համար, Արցախյան հիմնախնդիր այլևս գոյություն չունի, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Բաքուն։ Ավելին, Արցախի թեմայի բարձրաձայնման փոխարեն նոր թափով խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջ մղվեց, որը վերաբերում է միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին։

Եվ դրա համատեքստում Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։ Սակայն եթե նույնիսկ դիտարկենք, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞վ է պայմանավորված նախքան համապատասխան պայմանագրերի կնքումը շտապ սահմանների դեմարկացիայի իրականացումը։ Չէ՞ որ ժամանակակից ախարհում բազմաթիվ դեպքեր կան, երբ պետությունները հարաբերությունները կարգավորել են, նույնիսկ համագործակցության և փոխգործակցության մթնոլորտ են ձևավորել, սակայն մինչև հիմա սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չեն կատարել։ Իսկ սահմանային հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորելու համար Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, ապա շրջանառում Բաքվի թեզերը, թե ադրբեջանական տարածքներ էլ կան, որ մեր վերահսկողության տակ են գտնվում։

Փաստացի, Փաշինյանը առաջ է մղում սահմաններից զինված ուժերի հայելային հետքաշման գաղափարը։ Այնինչ, հենց միայն Փառուխի դեպքերի արդյունքում ականատես եղանք, թե հայելային հետքաշումը ինչպիսի վտանգ է ներկայացնում. դա, ըստ էության քարտ բլանշ է Ադրբեջանի համար ագրեսիան վերսկսելու համար։ Ամփոփելով՝ նշենք, որ այս բոլոր իրողությունները միայն այն մասին են վկայում, որ բրյուսելյան հանդիպումը միայն ադրբեջանական օրակարգն է արտացոլել, իսկ Փաշինյանը լուռումունջ համաձայնել է դրան։ Պատահական չէ, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն միանգամից հայտարարեց, որ դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները «համապատասխանում են Բաքվի շահերին», իսկ Ալիևը շտապեց Էրդողանին զեկուցել այդ պայմանավորվածությունների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am