Կրքեր Սյունիքում.Ամեն մեկն ուզում է «վերեւներում» ցույց տալ, որ «ռուլիտ անողն» ինքն է. ո՞վ է «պռախոդ» ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։ Այսօր ՔՊ-ական սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսն այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես, լինելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում։

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցի նպատակը կուսակցական ակտիվի հետ հանդիպումն է, կուսակցական աշխատանքները եւ մասնավորապես աշնանը մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունները։ Բանն այն է, որ Քաջարանում եւ Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, եւ ՔՊ-ական ակտիվն ամիսներ առաջ լծվել է այդ համայնքները նվաճելու գործին, աշխատանքի բաժանում է կատարել, մարզային ակտիվին մոբիլիզացրել, որ այս համայնքները չարժանանան Գորիսի, Կապանի եւ Սյունիքի մյուս համայնքների ճակատագրին։


Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Սյունիքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններում իշխանությունները խայտառակ ֆիասկո գրանցեցին, բացառությամբ Տեղ համայնքի, որտեղ հաղթեց այն ժամանակվա գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին։ Խոշորացված բոլոր համայնքներում ՔՊ-ական թեկնածուները պարտություն կրեցին։ Հիմա հերթը Սիսիանինն ու Քաջարանինն է։

Ընդ որում, վերջինիս համայնքապետ՝ ընդդիմադիր Մանվել Փարամազյանի նկատմամբ իշխանությունները տեւական ժամանակ է՝ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին փոխարինեցին Արմեն Հակոբջանյանով, որը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Հենց նրան էլ դիտարկում են համայնքի ղեկավարի թեկնածու՝ Հակոբջանյանը սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։

Ըստ լուրերի՝ Քաջարանում էլ ՔՊ-ն դիտարկում է Գառնիկ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն էր, իսկ հիմա օգնում է նորանշանակ Ռոբերտ Ղուկասյանին։ Կհաջողի՞ արդյոք իշխանությունն այս անգամ Սյունիքում, ցույց կտա ժամանակը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ կուսակցական մարզային կառույցում տիրող խժդժությունները լավատեսություն չեն հաղորդում։

Սյունիքի ՔՊ-ականների շրջանում, պարզվում է՝ լարված մթնոլորտ է, դիրքային պայքար, հատկապես սյունեցի կուսակցականներից յուրաքանչյուրն ուզում է ամրապնդել իր դիրքերը եւ «վերեւներում» ցույց տալ, որ մարզում «ռուլիտ անողն» ինքն է։

Այսօրվա հանդիպման նախաձեռնողը՝ այսպես կոչված, «քավորը», պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ Կապանի ՔՊ-ական պարտված թեկնածուն, ով, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի սանիկը եւ սիրելին լինելու շնորհիվ «պռախոդ» է ստացել։

Մինչ այդ մարզային «տասովկաներն» իրականացրել է նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, սակայն վերջերս ազատվելով պաշտոնից՝ տեղափոխվել է ԶՊՄԿ՝ դառնալով խորհրդի անդամ։ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի վստահելի անձանցից է եղել, սակայն իրավիճակը փոխվել է վերջերս։

Մեզ ասացին՝ Դավիթ Դանիելյանն Արայիկ Հարությունյանի միջոցով կարողացել է վերջինիս հետին պլան մղել եւ ինքն առաջին պլան գալ։ Արայիկ Հարությունյանն էլ ամեն ինչ անում է, որ սանիկին՝ Դանիելյանին, ՔՊ վարչություն մտցնի, սրանով է պայմանավորված նաեւ Դանիելյանի ակտիվությունը։ Իսկ ՔՊ վարչության ընտրությունները սարերի ետեւում չեն։

Իհարկե, մյուս պատգամավորները դիմադրում են, օրինակ, Արմեն Խաչատրյանը շարունակում է «կառավարել» Գորիսը, անգամ հանցավոր խումբ է հովանավորում, Կարեն Համբարձումյանը՝ Կապանը։ Ի դեպ, Խաչատրյանն ամեն ինչ անում էր նաեւ, որ մարզպետարանում իր մարդն ունենար՝ ի դեմս փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, սակայն վարչապետի որոշմամբ երեկ Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մենք օրերս գրել էինք, որ փոխմարզպետի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա հարուցված՝ ոչ պատշաճ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։ Իսկ երեկ փոխմարզպետը գնացել է աշխատանքի եւ իմացել, որ ազատվել է աշխատանքից։ Ե վ չնայած ներթիմային խժդժություններին, Նիկոլ Փաշինյանը գտել է ՏԻՄ ընտրություններում բոլորին համախմբելու՝ մեկ նպատակի ծառայեցնելու ճանապարհը․ ինչպես Վեդիի ընտրություններից առաջ սպառնաց Արարատի մարզպետին, որ Գարիկ Սարգսյանի ձախողման դեպքում Սեդրակ Թեւոնյանը կզրկվի մարզպետի պաշտոնից, նույնը կանի նաեւ այստեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am