Բերման են ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Միքայելյանը իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը։՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։ Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պ. Հակոբյանը նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հ. Նավասարդյանն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեքին էլ հրավիրել են ոստիկանություն, որտեղ վերջիններս տվել են ինքնախոստովանական բացատրություններ, որից հետո էլ երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am