Հարցում․ Փաշինյանը ստում է․ քանի՞ տոկոսն է կողմ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը (video)

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թուքրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,2 տոկոսը, ավելի շուտ հավանություն տալիս է 15,1 տոկոսը, ավելի շուտ՝ հավանություն չի տալիս 8,7 տոկոսը, բոլորովին հավանություն չի տալիս 59,3 տոկոսը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Նա հիշեցրել է, որ նախորդ հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։

«Ադրբեջանին Արցախում լարված իրավիճակի մեղավոր է համարել հարցվածների 43,8 տոկոսը, 27 տոկոսը համարել է, որ մեղավոր են Հայաստանի իշխանությունները, 14,1 տոկոսը մեղավոր է համարել ռուս խաղաղապահներին, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանություններին, 3,9 տոկոսը՝ Թուրքիային։ Հարցվածների 13 տոկոսը տվել է այլ պատասխաններ, եւս 11,2 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել։ Հարցվածների 40,3 տոկոսը միանշանակ այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղ պայմանագիր՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի, ավելի շուտ՝ չեն կարող ստորագրել պատասխանն է տվել 16,9 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։ Հարցումն իրականացվել է 2022թ. ապրիլին 1 002 հարցվողների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ ասել էր. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից Ինչի՞ համար է էս ձևականությունը․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios «Դուք ձեր արածից գո՞հ եք, հերիք՛ է, այսպես չի՛ կարելի»․Գեղամ Մանուկյանը սաստեց Կառավարության անդամին (video) «Մտանք գյուղեր ու խայտառակ խնդիրներ տեսանք․ այս կառավարության արածը լսե՛ք»․ Լևոն Քոչարյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» Արտաշատը Թուրքիային սահմանակից է․ մարդիկ շատ անհանգիստ են․ Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am