Օրերս մեծ վեճ է եղել Վանաձոր քաղաքում, որը կարելի է նաև քաղաքական կյանքի ցավալի հետևանքը համարել, հաղորդում է Politik.am-ը:
Կայքը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ քաղաքում իրար հետ վեճ ունեցող երիտասարդները միմյանց անվանել են «Էդմոն Մարուքյան», որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել։
Սա ըստ էության զավեշտ է և մյուս կողմից էլ կարծես ամենաօբյեկտիվ գնահատական է Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» համարող, իսկ հետո նույն Փաշինյանի ձեռքից դեսպանի պաշտոն վերցրած Էդմոն Մարուքյանի գործունեությանը։ Շատերը պարզապես չեն ուզում որևէ մեկի կողմից նույնացվել Էդմոն Մարուքյանի հետ։
Հ․Գ․ Հատկապես այս միջադեպից հետո, կարծում ենք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր լեգիտիմ հիմքերն ունի իրեն Էդմոն Մարուքյանի հետ համեմատողներին դատի տալու համար։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը