Իտալիան կարող է ժամանակավոր վիզաներ տրամադրել ներգաղթյալների համար
Իտալիան կարող է ժամանակավոր վիզաներ տրամադրել, որոնք թույլ կտան ներգաղթյալներին Եվրամիության այլ երկրներ ուղևորվել: Այդ մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մարիո Ջիրոն: Reuters գործակալության հաղորդմամբ՝ Իտալիան այդ քայլով մտադիր է ճնշում գործադրել ԵՄ-ում իր հարևանների վրա՝ ավելի շատ քայլեր ձեռնարկել միգրացիոն ճգնաժամը թեթևացնելու ուղղությամբ: «Մենք չենք ցանկանում Եվրոպայում թեժ կետ դառնալ, կամ մեղավոր զգալ այն բանի համար, որ փրկում ենք մարդկանց»,- ասել է Ջիրոն:
