Զոհվածների ծնողներին Աննա Հակոբյանը կանգնած սպասեցրել է կառավարական առանձնատան մոտ. Շատերը վիրավորված տուն են վերադարձել
Կառավարական առանձնատանն այսօր Աննա Հակոբյանն ընդունելություն է կազմակերպել Արցախյան քառօրյա և 44 օրյա պատերազմներում զոհվածների հարազատների համար։
Մուտքը եղել է անձնագրերով ու շատերը առանց մտնելու առանձնատուն հեռացել են՝ վիրավորված։
«Եկել էինք, մտածել էինք, մեզ մարդ կզգանք։ Բերել են, կանգնեցրել են փողոցում։ Տեղ չկա նստելու, մենք էլ գնում ենք։ Ամեն դեպքում աստված իրենց հետ, թող մեզ ոչ հիշեն, ոչ էլ...»,-«Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիներից մեկի ծնողը։ Իսկ մեկ ուրիշն էլ առաջ, որ կարեւոր գործ ուներ, գնում է։
MediaHubTV
