Պարոն Բաբայան, Դուք ասում եք՝ մենք բանակ չունե՞նք․ հարց Սամվել Բաբայանին (video)
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր Ազգային ժողովում էր։
Լրագրողների հարցերին նա չպատասխանեց, ասաց, թե աշխատանքային այցով է ԱԺ-ում, որևէ բան չունի ասելու։
Նա պատասխանեց միայն մեկ հարցի, երբ լրագրողն ասաց, թե թշնամին շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել, ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել։
«Բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի», - պատասխանեց Սամվել Բաբայանը։
