ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիային
ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SANA գործակալությունը: ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցայի օդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Ռմբակոծվել է Դեր Զորից արևելք գտնվող Էլ-Քիշքիա բնակավայրը:
