Պահը օրհասական է, իշխանությունն աղետը տանում է կուլմինացիայի․ Լևոն Քոչարյան (video)

Ընդդիմության պայքարը կհաջողի, եթե բոլորս հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված դրա հաջողությունը, այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով կհաջողվի ընդդիմության պայքարն այս անգամ։

«Եթե բոլորս հասկանանք, որ դա ամեն մեկիցս է կախված, ապա, կարծում եմ, որ միանշանակ հաջողության կհասնենք, որովհետև իսկապես օրհասական ժամանակներն են, և այս իշխանությունն այս տարիների ընթացքում այն աղետը, որ բերեց, հիմա կարծես այդ աղետն ուզում են հասցնել ինչ–որ կուլմինացիայի։ Ուղղակի սրան իսկապես պետք է վերջ տալ»,– ասել է նա։

Լևոն Քոչարյանը նշել է,որ բոլոր պետք է հասկանան, որ սա չի արվում ինչ–որ մեկին իշխանության բերելու համար։ «Սա չի արվում ինձ համար, չի արվում Ձեզ համար, հարթակում կանգնած ինչ–որ մարդկանց համար, որոնց մի մասին շատ հնարավոր է, որ չեն սիրում՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով։ Պետք է հասկանանք, որ դա չէ նպատակը, նպատակը այս աղետն ուղղակի կանխելն է։ Այդ նպատակով պետք է դուրս գան, մի կողմ դնեն այդ անձնական հակակրանքները, ամբիցիաները և պարզապես զգալով, որ իրենց համար են դուրս գալիս, իրենց ապագայի, իրենց երկրի համար դուրս գան ու կանխեն։ Այդ դեպքում համոզված եմ, որ հաջողության կհասնեն»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք Արցախի խորհրդարանի հայտարարությունը սթափեցնող կլինի ՀՀ իշխանությունների համար, Լևոն Քոչարյանը նախ ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ այդ հայտարարությանը, ապա հավելել է, թե չի կարծում, որ այս իշխանությունները կկաշկանդվեն որևէ հայտարարությունից կամ հետ կկանգնեն իրենց նպատակներից։

«Իրենք ունեն իրենց ծրագիրը, որը մեծ հաշվով չի տարբերվում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրից, մենք դրա ականատեսն ենք լինում ․․․ Նրանց միայն կարող է կանգնեցնել մեր ժողովուրդը, հատկապես հայրենասեր հատվածը՝ փողոց դուրս գալով»,– ասել է Լևոն Քոչարյանը։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից Ինչի՞ համար է էս ձևականությունը․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios «Դուք ձեր արածից գո՞հ եք, հերիք՛ է, այսպես չի՛ կարելի»․Գեղամ Մանուկյանը սաստեց Կառավարության անդամին (video) «Մտանք գյուղեր ու խայտառակ խնդիրներ տեսանք․ այս կառավարության արածը լսե՛ք»․ Լևոն Քոչարյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am