Sel suları metrobüsün içine kadar girdi (Yolcular mahsur kaldı) http://www.ntv.com.tr/video/turkiye/metrobuste-mahsur-kaldilar,wAjAvbxa_UCuRSnUEJkCDg …
Արտակարգ իրավիճակ. Թուրքիայում մետրոյի որոշ կայարաններ ջրի տակ են անցել. տեսանյութ
Ստամբուլում տեղատարափ անձրևը մետրոյի մի քանի կայարաններ ջրի տակ է թողել, քաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Որոշ փողոցներ ամբողջությամբ ջրով են պատված, քաղաքի բնակիչները ստիպված են լողալով տեղաշարժվել: Ստորգետնյա ավտոկայանատեղիները, թունելները և տների ցածր հարկերը հեղեղված են:

