Արսեն Թորոսյանը չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի հարմարվում շարքային ՔՊ-ական պատգամավորի կարգավիճակի հետ։ Նա մրցակցության մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ եւ ծանր է տանում, որ նախարարի ու աշխատակազմի ղեկավարի պոստը թողել-եկել, ԱԺ-ում «անիմաստ» նստել է՝ պատգամավոր է աշխատում։

Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, հիմնականում այն շրջանում, երբ կառավարության կազմի փոփոխության հեռանկարներ են բացվում, կամ նման խոսակցությունները թեժանում են, Թորոսյանն էլ է ակտիվանում ու սկսում ստվերային նախարար աշխատել կամ ցուցադրել, թե ինքն ինչքան ավելի լավն է` գործունյա, տեղեկացված, օպերատիվ, քան այսօր գործադիրում աշխատող անձինք։


Վերջերս նա սկսել է շրջայցեր կատարել տարբեր բժշկական կենտրոններ, մարզեր, ստատուսներ գրել, լուրջ դեմքով նկարվել ու իր ֆեյսբուքյան էջում «պաշտոնական» հաղորդագրություններ տարածել: Մի անգամ գրում է` այսինչ համայնքը շուտով կունենա նոր բժշկական կենտրոն, այսինչ հիվանդանոցը շուտով նոր տեսք կունենա եւ այլն։

Օրինակ՝ վերջերս ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հայտնի սկանդալի պատճառով ազատված Տրդատ Սարգսյանի եւ նրա նախկին խորհրդական ու մշտական ուղեկից Աշոտ Սարգսյանի հետ Թորոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Գավառի ԲԿ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոն, Սեւանի ԲԿ ու «ծանոթացել կատարվող բարեփոխումներին, ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին»։ Շաբաթներ առաջ նմանատիպ այց էր կատարել Շիրակի մարզ եւ մարզպետի հետ շրջում էր բժշկական կենտրոններով: Սրանք լրիվ նախարարական այցեր էին:

Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, այժմ խիստ լարված են ներկա ու նախկին նախարարների` Թորոսյանի ու Ավանեսյանի հարաբերությունները, գուցե պատճառն այս հավակնություններն են, որոնք Թորոսյանը չի էլ թաքցնում: Այս բոլոր այցերի մասին Արսեն Թորոսյանի օգնականները լրատվամիջոցներին հաղորդագրություններ են տարածում, Թորոսյանի փիառով ակտիվորեն զբաղվում է նաեւ Աշոտ Սարգսյանը` Թորոսյանին «թեգ» անելով․ «Մարտունին շուտով կունենա նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոն։ Հոգիս փառավորվում է ոլորտում նման կարեւոր բարեփոխումներից, հասանելի եւ որակյալ առողջապահությունն առաջնահերթություն է: Շինարարությունը սկսվեց 2020-ին եւ պլանավորված է ավարտել 2022-ի աշնանը»։

Վերջում էլ Արսեն Թորոսյանի անունն է նշում, կողքը՝ ծափեր, որպեսզի ցույց տա, թե սա Թորոսյանի գործադրած ջանքերի արդյունքն է, ոչ թե «ինչ-որ աղի դեմ պայքարող նախարարուհու»։ Դրանից առաջ էլ նույն Աշոտ Սարգսյանը «Սուբր Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերանորոգման կադրերն էր հրապարակել ու կից գրել․ «Դեռ 2018 թ․ Արսեն Թորոսյանն ասում էր, որ «Լուսավորիչը» պետք է վերակառուցվի, արդիականացվի եւ դառնա հանրապետության լավագույն կենտրոնը»։

Արսեն Թորոսյանին պարբերաբար գովեստի խոսքեր են շռայլում նաեւ նախարարության նրա նախկին կոլեգաները՝ նրան անվանելով պրոֆեսիոնալ, միշտ մտածող, գերզբաղված ու հավասարակշռված ուժ։ Իսկ մարտի 15-ին, երբ հակածխախոտային օրենքը վերջնականապես մտավ ուժի մեջ, Արսեն Թորոսյանը ինքն իրեն գովերգող գրառում էր արել․ «Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք՝ ինձ համար շատ կարեւոր մի հարցում, որն ունի նաեւ հանրային լուրջ կարեւորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world)»։

Փիլիսոփայական զեղումներից հետո Թորոսյանը ներկայացրել էր հակածխախոտային օրենքը կյանքի կոչելու պատմությունը, թե ինչպես է ինքը ողջ գիտակից կյանքում ծխելու դեմ եւ ինչպես է հիմա հասել հաջողության։ Ու այս ամենի ֆոնին նկատում ենք, որ Արսեն Թորոսյանը չափազանց պասիվ է որպես պատգամավոր՝ չի խոսում, հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում։

Հուսով ենք, Նիկոլ Փաշինյանը կգնահատի Արսեն Թորոսյանի՝ աչքի ընկնելու եւ իր դերը կարեւորելու ուղղությամբ գործադրած անդուլ ջանքերը եւ մի նոր պաշտոն կտա, որպեսզի նա այս այցելություններն ու դրանց վերաբերյալ հաղորդագրություններն արդեն ի պաշտոնե ուղարկի, եւ լրագրողներն էլ ուղեկցեն ու լուսաբանեն դրանք: Թե չէ՝ պատգամավորի կարգավիճակում մի տեսակ չի կարողանում ինքն իրեն ճիշտ սուբլիմացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am