«Բեռլինալե»-ում հաղթող է ճանաչվել փախստականների մասին ֆիլմը
"Բեռլինալե"-ում 66-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջ»-ին արժանացել է իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Հրդեհ ծովում» ֆիլմը: Վավերագրական ֆիլմը պատմում է Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզում փախստականների կյանքի մասին: «Արծաթե արջ» մրցանակին արժանացել է ռեժիսոր Միա Հանսեն Լովի «Ապագան» ֆիլմը: Իսկ կինոփառատոնի գրան-պրիին ստացել է բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահը Սարաևոյում» կինոնկարը: Լավագույն դերասան է ճանաչվել թունիսցի Մաժիդ Մաստուրոն, լավագույն դերասանուհի` դանիացի Թրինե Դիրհոլմը:
