Ո՞վ և ե՞րբ է սանձելու Երևանի թ.27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթական ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայելի.ամ կայքով հուլիսի 10-ին տարածվեց «Փորձարկումներ Երևանի Դ,Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցում» հոդվածը, որի հեղինակը դպրոցի ծնող է և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով՝ կրթության գործընթացի թիվ մեկ մասնակիցը: Ծնողն ահազանգում է այն մասին, որ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ (ջոկատավար) Գայանե Ավետիսյանը, 2013 թվականի օգոստոսից 3 անգամ հրամանով նշանակվել է որպես դպրոցի փոխտնօրեն՝ չունենալով վերջին 7 տարվա մեջ անհրաժեշտ 5 տարվա մանկավարժական ստաժը ու 3 անգամ էլ ակնհայտ խախտումը բացահայտվելուց հետո, «վերցրել» է նրանից այդ պարտականությունը, որովհետև համարում է, որ Գայանե Ավետիսյանն «անփոխարինելի» է ճիշտ այնպես, ինչպես նախկինում պետական բյուջեն խոշոր չափերի յուրացումների համար դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանն էր քաղաքապետարանի համար էր «անփոխարինելի»: Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը.« Փաստը խնամքով թաքցվել է կոլեկտիվից ուղիղ 1,5 ամիս և բարձրաձայնվել միայն այն բանից հետո, երբ տնօրենը ստիպված եղավ ծնողական ժողովի ժամանակ պատասխանել իրեն ուղղված հարցիս՝ ինչո՞ւ և որպես ո՞վ է տիկին Ավետիսյանը միջամտում մեր դասարանի հարցերին»: Անօրինական 3 հրամանների մասին էլ տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետին, սակայն բացի նրանից, որ փոխքաղաքապետի կողմից տնօրենին հանձնարարվել է հերթով դրանք չեղյալ ճանաչել, ոչ մի քայլ չի արվել տնօրենին կարգի հրավիրելու և այդ ապօրինի գործունեությունը կանխելու ուղղությամբ: Ստացվում է, որ ապօրինությունը կանխելու փոխարեն վերադաս մարմինը, ում լիազորությունների մեջ է մտնում վերահսկել դպրոցում կրթական գործընթացի օրինականությունը, աչքերը փակում է այնքան ժամանակ, մինչև հերթական խախտման մասին կբարձրաձայնվի: Բանը հասավ նրան, որ այս մասին ահազանգեց ծնողը: Հուլիսի 13-ին հարցում եմ ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով խնդրել եմ պարզաբանել, թե որպես Երեւանի քաղաքապետ, անհանգստանո՞ւմ է դպրոցներում տիրող բարոյական մթնոլորտով, տնօրենների գործունեության օրինականությամբ, վարք ու բարքով: Խնդրել եմ հանգամանալի անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին, մասնավորապես, քաղաքապետի կողմից ի՞նչ կոնկրետ քայլ է արվելու տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից պարբերաբար տրվող ապօրինի հրամանները տալու եւ Գայանե Ավետիսյանի փոխտնօրենի դերում հայտնվելու նկրտումները սանձելու ուղղությամբ, որովհետեւ դպրոցում լուրեր են պտտվում, որ սեպտեմբերի 1-ին նա նորից կնշանակվի ՄԿԱ գծով փոխտնօրեն, այնինչ, ըստ ՀՀ կառավարության համապատասխան կարգի, նա վերջին 7 տարվա մեջ, այսինքն նոր հրամանի ամսաթվից սկսյալ, չունի 5 տարվա մանկավարժական ստաժ: Ո՞վ և ե՞րբ է սանձելու Երևանի Դ.ԴԵմիրճյանի անվան թ.27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am