«5165» շարժումը պահանջում է Ազգային ժողովից ճանաչել Արցախի անկախությունը (video)
Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Ազգային ժողովի դիմաց։
«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը։ Այս պայմաններում նորմալ իշխանությունն, առաջին հերթին, պետք է հակահարված տար, թշնամուն դուրս շտպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ։ Մեր իշխանությունները չեն անում ոչ մեկը, ոչ՝ մյուսը» , - ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը։
