Փորձում են կոտրել փաստաբանության ողնաշարը. Հայկ Ալումյան

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանը Փաստաբան, «Բաց հասարակության» հիմնադրամի անդամ Հայկ Ալումյանը նշեց՝ երբ քրեական կամ վարչական արդարադատության մասին է խոսքը, ապա անձը հաճախ   ստիպված է միայնակ մարտնչել պետության դեմ: «Չարագուշակություն չանեմ, բայց այն մարդիկ, ովքեր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում ցանկացած պահի կարող են իրենք հայտնվեն մեղադրյալի  կարգավիճակում և մեղադրեն նույն պետության կողմից»,-ասաց նա: Հայկ Ալումյանը նշեց, որ փաստաբանի անհրաժեշտությունը կարող է զգալ ցանկացած մեկը, և պետությունը անձի դեմ և անձը պետության դեմ պայքարում փաստաբանը պետք  է լինի պետության ոտնձգություններից զերծ, ունենան անկախության անհրաժեշտ երաշխիքները, որպեսզի պետությունը չկարողանա փաստաբանին «խեղդել» և պաշտպանյալին պաշտպանելու փոխարեն իրեն պաշտպանի: «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համատարած ճնշումներին, ստեղծում է իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե իրենց ինչպես պահեն»,- ասաց նա: Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված անձանց ծեծի ենթարկելուն՝ փաստաբանն ասաց, որ  բռնությունը  տեղի է ունեցել ուժի ոչ օրինական և անհամաչափ կիրառմամբ: «Ամբաստանյալներին պարզապես բիրտ ու վիրավորական քարշ տալով հանվել են դատարանից, իջեցվել են նկուղում գտնվող խցեր և այդ հատվածում ենթարկվել են դաժան  ծեծի և նրանց ձեռքերը ձեռնաշղթաներով շղթայված են եղել: Դուք պատկերացնո՞ւմ եք փաստաբանի աչքի առաջ իր պաշտպանյալին ենթարկում են ծեծի, սա նշանակում է, որ փաստաբանին մասնագիտական առումով վիրավորում են, և արհամարհում են փաստաբանական գործունեությունը»,-ասաց նա:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am