Հոմսում կրկնակի ահաբեկչության հետևանքով 46 մարդ է զոհվել
Հոմսում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 46 մարդու: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքի դիտորդական խորհրդին: Ավելի վաղ նշվում էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է 26 մարդ, իսկ ավելի քան 100-ը տուժել: Երկու պայթյուն է որոտացել Հոմսի կենտրոնական Ազ-Զահրա թաղամասի Սիթին փողոցում:
