Հուրգադայում տեղի ունեցած հարձակումը չի ազդել ՀՀ-ից Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից դեպի Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա: Զբոսաշրջային ընկերությունները հայտնում են, որ այդ դեպքից հետո որևէ խնդիր չի առաջացել: «Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակիցը: Հայ զբոսաշրջիկների շրջանում նման պահանջարկը պայմանավորված է ուղիղ չվերթի առկայությամբ, գների մատչելիությամբ: Ընկերություններից փոխանցեցին, որ այս տարի Եգիպտոսին զուգահեռ հայ զբոսաշրջիկները շատ են սկսել հետաքրքրվել դեպի Թուրքիա ուղղությունով: «Եթե նախորդ տարի ընդհանրապես Թուրքիայում հանգստանալու մասին հարցնող չունեինք, ապա այս տարի հետաքրքրվողները շատ են: Ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ նախորդ տարի ավելի էժան էր, քան այս տարի»,-փոխանցեցին տուրօպերատորները։ Թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը ոլորտի մասնագետները միանշանակ դժվարացան պատասխանել, սակայն նշեցին, որ այս տարի որոշ եվրոպական ուղղություններով վիզա ստանալու գործընթացը փոքր-ինչ բարդացել է: Եվ որպեսզի վիզային քաշքշուկների մեջ չընկնեն, շատերը նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ մուտքն ավելի դյուրացված է: Ինչ վերաբերում է այս տարվա պահանջված այլ ուղղություններին, ապա հայ զբոսաշրջիկների զգալի մասը շարունակում է նախընտրել Վրաստանը: Պահանջված ուղղություններից է Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Բուլղարիան:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am