Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպանների մի մասը կալանավորվել են
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ, Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Իրավապաշտպանները հուլիսի 17-ին ցուցմունք են տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում, ինչից հետո որոշում է կայացվել նրանցից 6-ին կալանավորելու, իսկ չորսին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ: Կալանավորված իրավապաշտպանների թվում են նաև Amnesty International-ի երկու աշխատակիցները: Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեջ:
