Ռուսաստանը որոշել է պարենային և գյուղնշանակության ապրանքներ մատակարարել բացառապես իր դաշնակից երկրներին: Մասնավորապես, Հայաստանը կարող է ստանալ այնքան ապրանք, ինչքան իրեն անհրաժեշտ է, բայց ոչ շատ, որ չկարողանա վերավաճառել երրորդ երկրներին:
Հիշեցնենք, որ համաշխարհային շուկայի ցորենի և հացահատիկի մոտ 20-25 տոկոսը տրամադրում է այսօր Ռուսաստանը:
Եվ, ըստ փորձագետների, եթե Մոսկվան հրաժարվի արտահանել այդ ապրանքները համաշխարհային շուկաներ, ապա սովի վտանգ կարող է առաջանալ, ոչ միայն զարգացող հետամնաց երկրներում, այլև մի շարք եվրոպական երկրներում:
Իսկ, որ Ռուսաստանը ունի նման մտադրություն երեկ հայտարարեց ռուսաստանի նախկին նախագահ՝ Դմիտրի Մեդվեդևը:
Ըստ նրա, միայն ցորենի և հացահատկի մասով, Ռուսաստանը տարեկան 35-40 մլրդ դոլարի շահույթ է ստանում: Իսկ, ահա, նույնիսկ շատ եվրոպական երկրներ չեն կարող առանց ռուսական հացահատիկի ապահովել իրենց պարենային անվտանգության հարցը:
Այսպիսով, էներգետիկ ոլորտից հետո, Մոսկվան սկսեց սպառնալ Արևմուտքին նաև պարենային զենքով, որն, ըստ փորձագետների, կարող է պակաս ազդեցություն չունենալ այդ երկրների համար:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը