Բարդ օպերացիա. Էրդողանը` Պուտին-Փաշինյան-Ալիև փաստաթղթով, հայկական կողմին «հարձակվող» է համարում

Եռակողմ հայտարարության հիման վրա կարևոր է ապահովել Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից․ սա արդեն Թուրքիայի նախագահի գնահատականն է:

Իսկ սա մի երկրի ղեկավար է, որը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է նախաձեռնել, ու թեև դեռևս ոչ մի առաջընթաց չկա Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Էրդողանն արդեն պահանջներ է ներկայացնում հայկական կողմին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել: «Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ուստի Ադրբեջանի կողմից որևէ խախտում չկա։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաև պաշտպանական պատասխան»,- Ուզբեկստանից վերադառնալուց հետո թուրք լրագրողներին ասել է Էրդողանը:

Ուշադրություն դարձրեք Էրդողանի այս հայտարարությանը՝ «քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա»... Այսինքն, Էրդողանը համարում է՝ ո՞վ է հարձակվել Ադրբեջանի վրա... Ռուս խաղաղապահնե՞րը, Արցախի պաշտպանության բանա՞կը, թե՞ Հայաստանը, որը Լեռնային Ղարաբաղում զորք չունի...

Ասել կուզի՝ Լեռնային Ղարաբաղում ցանկացած տեղում Ադրբեջանն իրավունք ունի տեղաշարժվել և բնակչության ընդվզումը համարվում է հարձակում Ադրբեջանի վրա:

Ու այս ամենը դեռ Հայաստան-Ադրբեջան չստորագրված պայմանագրի պայմաններում:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Էրդողանը հղում է կատարում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը, այսինքն, հասկացնում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինն է և Բաքուն ազատ է ինչ ուզենա՝ այնտեղ անի:
Էրդողանից առաջ երեկ խոսել է նաև Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։

«ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», - ասել է Ալիևը։

Այս հայտարարությունը Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։
Ահա, այսպիսի բարդ իրավիճակ: Թուրքիան արդեն Հայաստանին է պահանջներ ներկայացնում, Ադրբեջանն էլ՝ շտապեցնում է Փաշինյանին, թե՝ «արի խաղաղության համաձայնագիր ստորագրի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3273 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am