Արարատի մարզի 15 դպրոցի տնօրեններ ահազանգում են. Սուրեն Քարամյանը ստիպում է գնումներ անել իր խանութից

«Հայկական ժամանակի» խմբագրությունը չստորագրված նամակ է ստացել Արարատի մարզի 15 դպ­րոցների տնօրենների անու­նից, որոնք պնդում են, որ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը պարտադրում է, որ դպրոցի տնօրեններն իր անվան հետ կապվող ընկերությունից գնեն «A4» ֆորմատի թղթեր: Նամակում, մասնավորապես, աս­ված է. «Այսպես՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը, խախտելով Քաղաքացիա­կան ծառայության և ներքին աուդիտի մասին օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ (ճիշտ է, ոչ իր անունով), այն է` մարզպետարանի ենթակայությամբ կազմակերպությունների զգալի մասի տնօրեններին պարտադրվում է իր մի­ջոցով գնել A4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմա­կերպությանը մոտ գտնվող խա­նութներից: Դե, քանի որ ստուգող բաժնի պետ է, լռակյաց, բայց դժ­կամությամբ կատարում ենք նրա պահանջը»,- ասված է նամակում: Նշենք, որ նամակի սկզբնամա­սում ասվում է, որ այն խմբագրու­թյանն է ուղղված մարզի 15 դպրոցի տնօրենի անունից, սա­կայն որևէ հասցե և անուն- ազգանուն նշված չէ: Հասկանալի է, դպրոցի տնօրենները կարող են անհանգստանալ ներքին աուդիտի տակ ընկնելու ռիսկից: Դպրոցների տնօրենները անա­նուն նամակում նաև նշում են, որ իրենք լսել են, թե ինչպես է Սուրեն Քարամյանը նաև անհարգալից խոսում դպրոցների աշխատակիցների հետ, սակայն որևէ փաս­տական հանգամանք նամակում նշված չէ: «Միաժամանակ տեղե­կացնում ենք ձեզ, որ օրեր առաջ այդ մասին ահազանգել ենք Արա­րատի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանին, ՀՀ վարչապետին, սա­կայն ձայն բարբառո անապատի, և ստիպված էինք դիմել խմբագ­րություն»,- ասված է նամակում: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Սուրեն Քարամյանի հետ: -Պարոն Քարամյան, դպրոցի տնօրեններ են դիմել մեզ, պնդե­լով, որ ստիպում եք իրենց A4 ֆոր­մատի թղթերը ձեռք բերել բացա­ռապես ձեր անվան հետ կապվող ընկերությունից: -Նման բան չի կարող լինել, ոչ մի տնօրեն չի կարող ասել, որ ես ինչ-որ մեկին պարտագրել եմ կամ ասել եմ իմ ընկերությունից կամ իմ խանութներից ձեռք բերել: Նման բան չի կարող լինել, ես ձեզ դա 100 տոկոսով կարող եմ ասել: -Դուք ունե՞ք խանութ: -Ես 20 տարի է խանութ եմ ունեցել, բայց նման բան չի եղել, որ ինչ-որ մեկը պարտագրի, դա սուտ տեղեկություն է: Ոչ մի տնօրեն չի ասի նման բան, որ պարտադրանք է եղել, հիմա որ խանութ է, գնել են, թե չեն գնել, ես ձեզ չեմ էլ կարող հստակ ասել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am