Թուրքիան երկարացվել է արտակարգ դրությունը ևս երեք ամսով
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արդեն չորրորդ անգամ երեք ամսով երկարաձգել է երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Մեջլիսի կայացրած որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի հուլիսի 19-ից սկսած: Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում էր կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:
