Քոչարյան-Պուտին 1-ին հանդիպումը ու ինչու էր Պուտինն աշխատասենյակից Քոչարյանի ներկայությամբ զանգել Չուբայսին (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի ընկերներ, ինչպես եւ խոստացել էի՝ շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Նախորդ անգամ պատմել էի Քոչարյան-Պուտին հարաբերությունների մի բարդ դրվագի մասին, այսօր կներկայացնեմ, թե ինչպես են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեւավորվել վստահելի գործընկերային հարաբերություններ։
Քոչարյանի առաջին հանդիպումը Պուտինի հետ ՌԴ նախագահ ընտրվելուց հետո տեղի է ունեցել 2000թ․ մայիսին Մինսկում՝ ԱՊՀ գագաթնաժողովին։ Քոչարյանն իր գրքում գրում է, որ Պուտինը բոլորովին նման չէր իշխողական Ելցինին, շփման մեջ մեղմ էր, փոխվստահության վրա հիմնված, տրամադրում էր անկեղծության, ուներ լավ բանակցային ռեակցիա ու հումորի նուրբ զգացում, իրեն պարզ էր պահում, չէր պարծենում նախագահի կարգավիճակով, օգնականների հետ վերաբերվում էր ընդգծված քաղաքավարի ու ջերմ։

Ուշագրավ է հատկապես 2002թ․-ի մայիսին Կրեմլում Քոչարյան-Պուտին հանդիպումը։ Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու ՌԴ ԱԳՆ աշխատակցի՝ Պուտինի համար պատրաստած տեղեկանքի համաձայն Հայաստանում հօգուտ բրիտանացիների խորամանկությունների են գնացել։ Տեղեկանքի՝ ապատեղեկատվություն պարունակելու հանգամանքը, Քոչարյանի առաջարկությամբ, Պուտինի հետ հեռախոսազրույցում փաստում է Չուբայսը։ Զանգը Պուտինն անում է իր աշխատասենյակից՝ Քոչարյանի ներկայությամբ։ Միջադեպից հետո ապագա խնդիրներից խուսափելու համար Քոչարյանն առաջարկում է պարզել, թե որտեղից են նման տեղեկանքներ հայտնվում ՌԴ նախագահի սեղանին։
Ու այդ հանդիպումից հետո, երբ Հայաստանի վերաբերյալ ՌԴ որեւէ գերատեսչություն որեւէ զեկույց էր պատրաստում, Պուտինը դրանց քաղվածքները տալիս էր Քոչարյանին կարդալու եւ ընդգծելու համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։
Քոչարյանն իր գրքում ընդգծում է, որ գնահատելով Պուտինի այդ վստահությունը երկար տարիներ քննարկվող ոչ մի թեմայի վերաբերյալ թույլ չի տվել աղավաղումներ, իսկ հայկական կողմի դիրքորոշումը միշտ բացատրել է հստակ, առանց գեղեցկացնելու ու գունավորելու։

Տեսանյութը ԱՊՀ գագաթնաժողովներից մեկից է՝ նախագահի կարգավիճակում Քոչարյան-Պուտին վերջին հանդիպումներից»։

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am