Առուշ Առուշանյանի դատավորին կարող են թիրախավորել եւ պատժել ԲԴԽ-ի կողմից

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի քննությամբ եւ առավել եւս՝ դատավճռով, կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից։

Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երեւան, քանի որ դեռեւս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։

Դատական համակարգում հաճախ է լինում, որ դատավորին գործուղում են այլ դատարան՝ ինչ-որ գործ քննելու։ Օրինակ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Սամվել Ուզունյանին գործուղել էին Կենտրոնի դատարան՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննելու, եւ դատաքննությունն էլ ընթանում էր վճռաբեկ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ Գնել Գասպարյանին ասել են՝ կքննես Առուշանյանի գործը, կավարտես՝ կավարտվի նաեւ գործուղումդ, եւ նոր կտեղափոխվես Երեւան։

Գործուղման հրամանը տվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին 2021 թ․ հոկտեմբերի 8-ից 2022 թվականի ապրիլի 8-ը ներառյալ համարել գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։

Հետաքրքրականն այն է, որ Գնել Գասպարյանի նստավայրը չի նշվել, իսկ այժմ պարզ չէ, թե մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, նա կտեղափոխվի՞ Երեւան, թե՞ գործուղումը՝ որպես պատիժ Առուշի դատավճռի համար, կերկարաձգվի։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ ասացին՝ երբ որոշում կայացվի, կիրազեկենք։ Գնել Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս պահին որեւէ այլ որոշում չկա, բացի Ձեր իմացածից», եւ ավելացրեց, որ գործուղման երկարացման մասին եւս տեղեկություն չունի։

Նաեւ նշեց, որ չգիտի, թե Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում է իր գործունեությունն իրականացնելու, կեսկատակ էլ հավելեց․ «Գուցեեւ չունենա՞մ»։ Պարզ է, որ դատավորը եւս կասկածում է, որ նման դատավճռից հետո իրեն կտեղափոխեն Երեւան։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել էին մեկ վարույթում եւ քննվում էին Գնել Գասպարյանի նախագահությամբ։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառվեց։ Դատարանը որոշեց նաեւ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am