Վյաչեսլավ Վոլոդինը երեկ «հարամել» է ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ՌԴ

«ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ «հարամել» է ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ռազմավարական դաշնակից երկիր: Պետդումայի խոսնա­կը, ի պատասխան Բաբլոյանի՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրա­վունքներով աշխատելու արգելքի մասին հարցին, առաջարկել է Հայաստանի իշ­խանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վա­րորդական իրավունքները: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսե­րեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է Սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը՝ խորհուրդ տալով. «Ես կա­րող եմ միայն մի բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական լե­զու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապե­տությունը»: Ի տարբերություն իր նախոր­դի՝ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանը գործընկերոջ հետ շփվել է ռուսերենով, մինչդեռ Գրիգորիչը, տարիներ առաջ, երբ ռուսաստանյան էմիսարները կրկին շոշափում էին ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու թեզը, պաշտոնական այցերի ժամանակ հաղորդակցվում էր հայերենով՝ ընդգծե­լով հարգանքը սեփական լեզվի նկատ­մամբ: Դեռ լավ է, որ Բաբլոյանն ու նրան ուղեկցող խորհրդարանական պատվի­րակության մյուս անդամները տեղում հա­կադարձել են ռուս գործընկերոջը՝ ասե­լով, թե նման հարց չկա ու չի կարող լինել մեր օրակարգում, սակայն վարորդների հարցը լուծում չի ստացել: Որոշել են հա­մատեղ աշխատանքային խումբ ձևավորել և քննարկումների արդյունքում գտ­նել լուծումներ: Սակայն ՌԴ պետդուման երկու նիստից հետո արձակուրդ է գնում, և քիչ հավանական է, որ մինչև աշուն կանդրադառնա այս հարցին»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am