Հիմա մենք ավելի վտանգավոր իրավիճակում ենք․ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյան (video)
Հայաստանն այժմ դիվանագիտություն չունի, նրա հարցերը որոշում են երրորդ երկրները. Այս մասին մարտի 30-ին քննարկման ժամանակ ասաց Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանում իշխանությունները պետք է իրավասու խմբեր ունենան, բացի այդ, զարգացած պրագմատիկ ծրագիր է անհրաժեշտ:
Նրա խոսքով՝ երկրի շուրջ արտաքին քաղաքական անբարենպաստ իրավիճակ է ձեւավորվում: «Հիմա մենք ավելի վտանգավոր իրավիճակում ենք, քան սառը պատերազմի ժամանակ էր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան նույն կողմում չէին։ Այս պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է հմուտ դիվանագիտություն վարել»,- հավելեց նա։
