Տիգրան Մուկուչյանը՝ Առուշ Առուշանյանի պաշտոնավարման արգելքի եւ Վեդիում ՏԻՄ ընտրությունների մասին (video)
«ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը գնահատական տա որևէ դատական ակտի, առավել ևս դատարանի իրավական դիրքորոշմանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Առուշ Առուշանյանի պաշտոնավարման արգելքի վերաբերյալ հարցին:
«Կա դատական ակտ։ Այդ դատական ակտն ունի բողոքարկման ընթացակարգեր և դրանց վերաբերյալ անգամ որպես իրավաբան կարծիք հնչեցնել, տեսակետ ներկայացնել, մոտեցում դրսևորել, առավել ևս, որ այդ հարցերը ԿԸՀ գործառույթներից դուրս է»,- նշեց Մուկուչյանը։
Մուկուչյանը նշեց նաև, որ ինքը դատական ակտին ամբողջությամբ ծանոթ չէ, ծանոթ չէ հիմքերին։
