Նոր վարկ ՝ անորոշ ապագայով. պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է ռազմական նոր վարկ ստանալու հարցը. այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Նոր բանակցություններ այս պահին, այսպես ասեմ՝ տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որեւիցե բան ֆորմալ դեռեւս չունենք: Նախնական պայմանավորվածություն բարձր մակարդակի ժամանակին եղել է, որ Ռուսաստանի հետ ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարվի: Որպես ստրատեգիկ մեր գործընկեր համաձայնել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, եւ այդ շրջանակներում է բանակցությունները տարվում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե ինչ գումարի մասին է խոսքը: Նախ նկատենք, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 140 մլն դոլար: Ու թեեւ իշխանությունները դեռ չեն բացահայտում նոր ռուսական վարկի չափը, բայց դժվար չէ ենթադրել` բավական կլորիկ գումար է լինելու: Անշուշտ, հանուն զինված ուժերի, արժի գնալ նման զոհողությունների. ի վերջո, բանակը նոր զինատեսակներով սպառազինելը պետության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բայց նախարարի հայտարարությունը հիշեցրեց ոչ վաղ անցյալում սպառազինություն գնելու համար ռուսական 200 մլն դոլարի հայտնի վարկի պատմությունը: Եթե հիշում եք՝ 2015թ. հունիսին ստորագրվեց այդ փաստաթուղթը, բայց տեւական ժամանակ այն չէր իրագործվում, եւ միայն հաջորդ տարի իրականացվեցին զենքի մատակարարումները, այն էլ գործընթացն արագացնելու համար առիթ հանդիսացավ ապրիլյան չարաբաստիկ քառօրյա պատերազմը: Հիմա չի բացառվում, որ նոր վարկային համաձայնագրի ոչ միայն քննարկումները, այլեւ դրա իրագործումը եւս տեւեն տարիներ»: Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am