«Ռուսաստանի ՊՆ-ն որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը որոշ շրջաններում». ՌԴ ՊՆ փոխնախարար

«Ռուսաստանի ՊՆ-ն որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի շրջաններում»,- Ստամբուլում բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ հավելելով. «Մոսկվան Ուկրաինային կոչ է անում խստորեն պահպանել ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիան»: