Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է․ Դանիբեկյանը որոշում կայացրեց (video)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին. վատառողջ է։
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց որ Քոչարյանը որոշակի բուժում պետք է ստանա. այն կտևի մոտավորապես 10 օր։
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 13։00-ին։
