Պարոն Սուքիասյան, հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Բաց նամակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին
Հարգելի պարոն Սուքիասյան
Դուք Աժ ամբիոնից հայտարարում եք, որ 30 տարի թալանել են:
Իհարկե թալանել են, պարոն Սուքիասյան: Բայց ձեր այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ, օրինակ, թալանած փողերով Մոնումենտում կառուցված տունը վաճառվի և «մարսվի»: Որպես նվեր ընդունեց Ծաղկաձորի հյուրանոցը, որպեսզի մնացածը հաջողությամբ մարսվի:
Ավելին, ձեր իշխանության բազմաթիվ անդամներ, որոնց ես և Դուք ճանաչում ենք տասնյակ տարիներ, և այդ տարիների ընթացքում փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում..., այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում և եվրոպաներում: Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած, այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա: Եվ վերջապես կարծում եմ, որ թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր վարորդներին ստիպում էին, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պարտադիր «ագնետուշիտել»(կրակմարիչ) լինի, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ կրսկմարիչները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր օբյեկտների տերերին ստիպում էին, որ յուրաքանչյուր խանութի կամ սրճարանի դիմաց պարտադիր լապտերներ լինեն, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ լապտերները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա:
Այս ամենը գրեցի, որ հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք..., եթե ուզում ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ... կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով: Դա Ձեզ մոտ շատ լավ է ստացվում:
Ամենայն հարգանքով՝ Կարեն Քոչարյան

դիտվել է 1456 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am