Անկարան փորձում է խուսափել պատասխանատվությունից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որում վերջինս Միջերկրական ծովով փախչել փորձող սիրիացի փախստականների մահվան դեպքերի համար մեղադրել է ՌԴ-ին: Զախարովան նշել է, որ Դավութօղլուն ոչ միայն հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է սիրիական «ռեժիմին» աջակցելու մեջ, այլ ցինիկաբար փորձել է Թուրքիայի ափերին սիրիացի փախստականների զոհվելու պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վրա, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Նման աբսուրդային հայտարարությունները Անկարայի կողմից ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ և շատ այլ սիրիացների մահվան ուղղակի պատասխանատվությունից խուսափելու փորձ»,- ասել է Զախարովան: