Փարուխ VS Վեդի

Վերջին օրերի լրահոսը լարված էր։ Ադրբեջանցիներն Արցախում մտել էին հայկական Փարուխ գյուղ, Քարագլխում վերցրել մի քանի դիրք։ Ունեցանք զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանն էլ կորուստներ ունի, սակայն մեր թշնամիները հստակ թվեր չեն ներկայացնում։

Տեղի է ունեցել զինված բախում, մերոնք լավ կռիվ են տվել և ազիկները ստիպված են եղել ԱԹՍ՝ «Բայրաքթար» կիրառել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկզբում շատ հստակ մատնանշեց, որ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը խախտել է 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնագիրը։ Նաև նշվեց, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի Փարուխից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան հայտարարեց, որ դուրս չի գալու։ Հետո կրկին եղավ ՌԴ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցիները դուրս են եկել Փարուխից, ինչին կրկին հետևեց Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե բա ռուսները ստում են, մենք Փարուխից դուրս չենք եկել։

Մեր ունցած տեղեկություններով՝ ադրբեջանիցներն իրականում դուրս են եկել Փարուխից, բայց դեռ մնում են Քարագլխում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ու ձեռքի հետ էլ ստուգել ռուս խաղաղապահների զգոնությունը։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը, թերևս, Ուկրաինայից հետո ամենաթշնամականն է տրամադրված ՌԴ–ի հանդեպ։ Համենայնդեպս ադրբեջանական մամուլը ուկրաինականին չի զիջում հակառուսականությամբ։ Դա է նաև պատճառը, որ ադրբեջանական որոշ կայքերի հասանելիությունն արգելված է Ռուսաստանում։

Թե ինչպիսի զարգացումներ կունենանք Քարագլխի, Արցախի գազամատակարարման հետ՝ մասնավորապես և ռուս–ադրբեջանական հարաբերություններում՝ ընդհանրապես, կերևա շատ շուտով։

Ի դեպ, Փարուխի շուրջ տեղի ունեցող զարգացումներում մի բան աչք ծակեց։ ՌԴ–ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հաղորդագրություն էին տարածում, միմյանց հայհոյում, բայց չկար... ՀՀ ՊՆ–ը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր թիմակիցների հետ այդ ընթացքում զբաղված էր Վեդիում տոկոս խփելով։

Ադրբեջանցիները գրավում էին Փարուխը, իսկ ՀՀ ՊՆ–ը՝ Վեդին։ Երկու տեղում էլ Հայաստանն ու Արցախը պարտվողի դերում էին, իսկ Ադրբեջանը՝ հաղթողի։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, արտաքին քաղաքականության մեջ առաջ է տանում թուրքական օրակարգն ու զբաղված է բացառապես իշխանություն պահելու խնդրով։ Նույն Վեդիում սրանք այնպիսի ապօրինություններ թույլ տվեցին, որ գերազանցեցին նախորդ բոլոր կեղծիքները։ Ավելացրեցին ընտրողների թիվը, կասկածելի մասնակցություն ապահովեցին ու «կռակադիլին» դարձրին համայնքապետ։

Մնում է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հաղթել Հայաստանին։ Լինի դա Քարագլխում, Փարուխում, թե Վեդիում։ Մինչև ներքին թշնամուն չհաղթենք, արտաքինը շարունակելու է իր լկտի պահվածքը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. Ուշագրավ է, որ ադրբեջանական ու նիկոլական շրջանակները համատեղ հակառուսական քարոզ են տանում։ Ամեն մեկն իր ձևով հարցականի տակ է դնում Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը։

Ինչ խոսք, Նիկոլն ու Ալիևը շարունակում են «պասերով» խաղալ։

7or.am

դիտվել է 696 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am