Հայաստանին պատժում են՝ ռուսաց լեզվի համար

Ռուսաստանում հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխություններն ու դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը բացահայտում են Մոսկվայի իրական նկրտումները եվրասիական  ծրագրերի շրջանակներում, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ: Ըստ ՌԴ օրենսդրական փոփոխությունների, Ռուսաստանում արգելվում է ոչ ռուսաստանյան վարորդական իրավունքներով վարորդ աշխատելը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՌԴ օրենքում փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարան էր ներկայացվել մայիսի 17-ին, հուլիսի 14-ին վերջնական ընթերցման ժամանակ ենթարկվել էր էական փոփոխությունների: Մասնավորապես, ավելացվել էր դրույթ, ըստ որի` Ղրղզստանի ազգային վարորդական իրավունքներով վարորդները կարող են վարորդական գործունեություն իրականացնել Ռուսաստանում: Այս վերապահումը վերաբերում է նաև բոլոր այն երկրներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, որը ամրագրված է օրենսդրությամբ կամ սահմանադրությամբ: Բացահայտ մարտահրավեր ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որպես վարորդ աշխատում են ՌԴ տարածքում և, փաստորեն, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նրանք Ռուսաստանում դրա համար կարող են տուգանվել 10 հազար ռուբլիով (մոտ 80 հազար դրամ): Անշուշտ, այս հարցը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, և հուլիսի 17-ին Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց այն: Ռուսական կողմը սակայն, ինչպես հայտնում է ТАСС-ը, ի դեմս Վոլոդինի, առաջարկեց Հայաստանին ամրագրել ռուսերենը որպես պաշտոնական լեզու: «Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, ամրագրեք այն (խմբ․՝ ռուսերենը) որպես պաշտոնական, և այդ ժամանակ օրենքի նորմն ինքնաբերաբար կծավալվի նաև Հայաստանի վրա»,- մասնավորապես ասաց Վոլոդինը: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (խմբ․՝ ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրության, օրենսդրության մեջ»,- ավելացրեց Վոլոդինը: Ըստ էության, պաշտոնական Մոսկվան սոցիալական ու տնտեսական հարցում զիջում կատարելու դիմաց Հայաստանից պահանջում է կատարել իր համար սկզբունքային ու ազգային ինքնությանն առնչվող քայլ: Ընդ որում, ՌԴ օրենսդիրների այս նախաձեռնությունը, որը վերաբերվում է լեզվի պաշտոնական կարգավիճակ ունենալ-չունենալով վարորդական իրավունքի վավերականություն սահմանելուն, ինքնին խնդրահարույց է ու ոչ միանշանակ: Նկատենք, որ խոսքը չի գնում վարորդական իրավունքների այսպես ասած բովանդակության, վարորդների մասնագիտական որակների և այլնի մասին, այլ կոնկրետ քաղաքական ենթատեքստերի: Ի սկզբանե, ընդունելով ռուսերենի` պաշտոնական կարգավիճակ ունենալը որպես չափանիշ, Մոսկվան սահմանում է քաղաքական առաջնահերթություններ: Ավելին, Վոլոդինի հայտարարությամբ ՌԴ-ն, փաստացի, չի խորշում իր  առաջնահերթությունների մասին բարձրաձայնելուց ու առաջ է քաշում դրանք բավական հանդուգն, սադրող ու աննրբանկատ կերպով: Եվրասիական լեզվաբանական միություն

Հայաստանը միակ երկիրն է Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ ռուսերենը չունի պաշտոնական կարգավիճակ: ԵԱՏՄ շրջանակներում ու ընդհանրապես հետխորհրդային տարածքում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու խնդիրը մշտապես եղել է ռուսական քաղաքականության ուղղություններից մեկը ու այդ մասին պարբերաբար բարձրաձայնվել է ամենատարբեր մակարդակներով:
Համեմատության համար նշենք, որ Եվրոպական միությունը, օրինակ, որն ունի 28 անդամ և 24 պաշտոնական լեզու: Ընդ որում, բոլոր 24 լեզուներն էլ իրավազոր են, բոլորն էլ ունեն աշխատանքային լեզվի կարգավիճակ: Ինչպես տեսնում ենք ԵՄ արձանագրած տնտեսական արդյունքներից, մի քանի պաշտոնական լեզու ունենալու ձևաչափը ոչ մի կերպ չի խոչընդոտում առաջխաղացմանն ու զարգացմանը: Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից և ոչ մեկում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի: Ավելին, ռուսերենը չի մտնում անգամ աշխարհում ամենատարածված լեզուների թոփ հնգյակի մեջ:   Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am