ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Սու-25 ռազմական ինքնաթիռների կողմից ուկրաինական զինամթերքի պահեստների ոչնչացման կադրերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռների անձնակազմերը ոչնչացնում Ուկրաինայի Զինված ուժերի զինամթերքի եւ սպառազինման պահեստները, հայտնում է Интерфакс-ը: