«Հաց բերողի» ՊՊԾ տարած հացի մեջ «ժուչոկներ» է հայտնաբերել. Ցուցմունքներ

Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակետային գնդի գրավումը ուղիղ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին էր։ Զինված անձինք, որոնք ավելի ուշ հայտարարեցին, որ համարվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ, գրավել էին ՊՊԾ գունդը, ինչ հետևանքով սպանվել էր 3 ոստիկան, վիրավորվել էին և՛ խմբի անդամները, և՛ ոստիկանները։ Aysor.am-ը շարունակում է ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական բազամահատոր գործի մեղադրական եզրակացությունը մաս-մաս և այսօր ներկայացնում ենք ՊՊԾ գունդը գրաված զինյալներին մեքենայով սնունդ տեղափոխած Արթուր Սարգսյանի մեղադրանքը ու նրա մասին ցուցմունքները։ Արթուր Սարգայանը, որին նրա արարքից հետո կնքեցին «հաց բերող» անունով, հիշեցնենք, մահացել է ծանր հիվանդության հետևանքով։ Ըստ մեղադրանքի, Արթուր Սարգսյանն իր «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով, անցնելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից արգելափակված տարածքը, միացել է նշված գնդի վրա զինված հարձակում կատարած խմբի անդամներին: Արդեն ՊՊԾ գնդում նա ունեցել է զենք ու ստանձնել խմբի անդամների արտաքին աշխարհի հետ կապի ապահովման գործը: Մասնավորապես, մեղադրական եզրակացության համաձայն, Սարգսյանը կապի միջոցների անխափան աշխատանքն է ապահովել, վերացրել է գնդի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցների անսարքությունը։ Բացի այդ, Արթուր Սարգսյանը հայտնաբերել ու ոչնչացրել է գնդի տարածք ուղարկված սննդի և դեղորայքի պայուսակներում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թաքցված տեսաձայնագրող հատուկ միջոցները՝ «խափանելով զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն ուղղված իրավապահ մարմինների գործողությունները»: Արթուր Սարգսյանին առաջինը հանդիպում ենք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի ցուցմունքից։ Վերջինն ասել է, որ Արթուրը մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է եղել, կիբեռնետիկայի մասնագետ և կարգավորել է հեռակապի հետ կապված հարցերը: «Մեծ դինամիկներ է դրել ու հնարավորություն ստեղծել, որ ներսի զինված անձինք շփվեն ժողովրդի հետ», -ցուցմունքում ասել է Գևորգ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը նույն խմբի անդամ Արմեն Լամբարյանի Սպիտակի թիմից է, իսկ այս թիմի շատ անդամներ, ի տարբերություն խմբի մյուս անդամների, տվել են ցուցմունքներ, շատ դեպքերում՝ հենց «Սասնա ծռերի» դեմ։ Այնուհետև «հաց բերողի» մասին հանդիպում ենք այս գործով տուժող ճանաչված «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության թիվ 4 ենթակայանի բուժակ Դավիթ Տոնոյանի ցուցմունքում։ Այդ ցուցմունքից պարզ է դառնում, որ հենց Դավիթ Տոնոյանն է եղել Սարգսյանի՝ ՊՊԾ գունդ անվտանգ մուտք գործելու երաշխավորը։ Դավիթը, մասնավորապես, նշել է, որ զինված խմբի անդամներն իրեն ասել են, որ դուրս գա և կանգնի գնդի դարպասների դիմաց, որպեսզի նրանց հաց բերող Արթուր Սարգսյանը կարողանա մեքենան անվտանգ գունդ մտցնել: Տոնոյանը կատարել է նրանց պահանջը ու դուրս է եկել գնդի տարածքից և կանգնել դարպասներից մի քանի մետր հեռու: Այդ պահին Արթուր Սարգսյանը «ՎԱԶ 21010» մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով մտել է գնդի տարածք: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանի ցուցմունքում ևս հիշատակվում է Արթուր Սարգսյանը։ Սալվադորը նույնպես ասել է, որ Սարի թաղի բնակիչ Արթուրը իր մեքենայով զիված խմբի անդամներին սնունդ է հացրել։ Նաև նշել է, որ Արթուր Սարգսյանը իր հետ զենք չի ունեցել, բայց մտնելով ՊՊԾ գունդ, սկսել է զենք կրել ու մյուսների հետ շրջել գնդի տարածքում, հսկել պատանդ բժիշկներին։ Բացի այդ, Սալվադորի խոսքով, ինքը պարզել է, որ Արթուրը տիրապետում է բարձր տեխնոլոգիաներին, քանի որ Արթուրը դրսից սննդի հետ ուղարկված բժշկական պայուսակում քողարկված ձայնագրող միկրոչիպեր՝ «ժուչոկներ» է հայտնաբերել: «Արթուրը, «տաքսի սերվիսների» հաճախականությունները որսալով, կապ է ապահովել գնդի անդամների միջև, նաև հայտարարություններ է տարածել», – ցուցմունքում նշել է Սալվադորը: Այս գործով մյուս տուժող «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության բժիշկ Նորայր Թևանյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն տպավորել են խմբի անդամներից Արմեն Բիլյանը, որին մի մասը «Բիլայն» է ասել, Արմեն Լամբարյանը, որը սպիտակցիների թևի առաջնորդն է եղել, Մարտիրոս պապը (Դեդ), Գևորգ պապը և Սարի թաղցի Արթուրը, որը զինված անդամներին սնունդ է հասցրել, զենք վերցրել, «կամուֆլյաժը» հագել ու բոլորի պես սկսել է շրջել տարածքում, նաև հսկել է իրենց: Նորայրը նաև պատմել է, որ երբ իրենց հսկող խմբի անդամներ Սեդրակ Նազարյանն ու Արթուր Սարգսյանը քնած են եղել, ինքը իր գործընկեր Մալինա Մարգարյանի հետ միասին փախչել է ՊՊԾ գնդից։ Նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի մի մասը ցուցմունքներ չի տվել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am