Ում վերահսկողության տակ է գտնվում գազատարի վնասված մասը. ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ՝ ամեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում վերահսկողության տակ է գտնվում, պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանի»։ Այսինքն, ՀՀ ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել։ «Ոչ, պարզապես ես ու արտգործնախարարը տարբեր կերպ ենք հասկանում, ես հասկանում եմ ամսի 9-ի ստորագրած իրենց փաստաթղթով, ինքը չգիտեմ որ փաստաթղթով է ասում, թե որտեղ է գտնվում»։

Հիշեցնենք․ Արցախի տարածքում մարտի 8-ից՝ 11 օր, գազ չկար: Ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր, որ վերանորոգեին խողովակը։ Մարտի 18-ին հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտել է, գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մեկ օր անց այն կրկին խափանվեց։ Տեղեկացանք, որ խողովակի վրա թշնամին փական է դրել, որ երբ ուզենա, դադարեցնի Արցախի գազամատակարարումը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Հրապարակ» Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am