Ո՞ւմ աշխատավարձն է գաղտնի բարձրացրել Նիկոլ Փաշինյանը

Կառավարության վերջին նիստի օրակարգում ընդգրկված 52 հարցերից 50-ը չզեկուցվող էին։

Չզեկուցվող նախագծերից մեկով որոշում է կայացվել պետական բյուջեից լրացուցիչ 643 մլն 500 հազար դրամ գումար հատկացնել քննիչների աշխատավարձի բարձրացման համար։ Բավականին ուշագրավ է նախագծի հիմնավորումը։

<<Վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ Քննչական կոմիտեի քննիչներ) անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի՝ մինչդատական քրեական վարույթ արդյունավետության նվազեցմանը:
Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով՝ առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար ՀՀ 2022թ. պետական բյուջեից հատկացնոլ 643.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության գծով ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջիններիս բնականոն գործունեության ապահովմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից շրջանառվում է ՀՀ կառավարության 03.07.2014թ. 712-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը>>,- նշված է հիմնավորման մեջ:
Այլ կերպ ասած՝ բացի քննիչների աշխատավարձի բարձրացումից նախատեսվում է բարձրացնել նաև ԱԱԾ-ի և ոստիկանության համակարգի աշխատողների վարձատրությունը։
Փաստորեն կառավարությունն անհանգստացած է այդ ոլորտի կադրերի արտահոսքով։ Կադրային արտահոսքը բնորոշ է տարբեր ոլորտների։ Օրինակ՝ գյուղական բնակավայրերի դպրոցները չունեն մի շարք առարկաների, մասնավորապես օտար լեզուների և բնագիտական առարկաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա) ուսուցիչներ։ Ցածր աշխատավարձի պատճառով որևէ մեկը չի ուզում գյուղական դպրոցում մանկավարժ աշխատել։ Բայց կառավարությունը ուսուցչի աշխատավարձը սահմանել է ընդամենը 106 հազար դրամ՝ ներառյալ հարկերը։ Ընդ որում եթե ուսուցիչը մեկ դրույք, այսինքն՝ շաբաթական 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ ապահովված չէ, նույնիսկ այդ գումարն ամբողջությամբ չի ստանում։ Իսկ գյուղական դպրոցներում Ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության դասաժամերը մեկ դրույքից քիչ են՝ աշակերտների թվով պայմանավորված։ Ընդ որում ուսուցիչ աշխատելու համար պպարտադիր պայման է բարձրագույն կրթությունը, մինչդեռ ոստիկան դառնալու համար, ինչպես վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, բարձրագույն կրթություն ունենալու կարիք չկա, բավարար է միջնակարգ կրթությունը։ Այլ կերպ ասած՝ դասավանդման և կթության գործըանթացի խաթարման վտանգը չի անհանգստացնում իշխանությանը, նրանք մտահոգ են միայն քննիչների և ոստիկանների աշխատավարձով, որպեսզի հանկարծ իրենց պատվերով սարքված գործերը անավարտ չմնան։

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 6743 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am