Ադրբեջանը «բայրաքթարներով» խոցել է ՊԲ որոշ դիրքեր. Էդուարդ Աղաջանյան (video)

Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։

Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։

«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։

Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։

«Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։

դիտվել է 910 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կրեմլը մերժել է Զելենսկու առաջարկը Բանավեճ մի՛ սարքեք․․․ Գառնիկ Դավթյանի խոսքից Սասուն Միքայելյանը իրեն կորցրեց (video) Ինչու՞ ԱԱԾ փոխտնօրենին ազատեցիք գործից, եթե սահմանին ՊՆ-ն էր, ոչ թե սահմանապահը․ Մեսրոպ Մանուկյան (video) Վիլեն Գաբրիելյա՛ն, սա ձեր առաջին թեստն է, անցնու՞մ եք, թե՞ չէ. Աննա Գրիգորյանը՝ Գաբրիելյանին (video) Ժողովուրդը պետք է իմանա՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար․ Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրիելյանին (video) Պարզվեց՝ Փաշինյանի ասածը օդի մեջ խոսք էր․ Արամ Վարդևանյան (video) «Ի՞նչ շոու եք սարքում»․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի ու Սասուն Միքայելյանի միջև (video) Մենակ Լուկաշենկոն չի ստորացրել․․․ գիտե՞ք՝ ոնց է Նիկոլը խայտառակվել Թուրքմենստանում․ Սուրենյանց (video) Մեր երկրում փոխնախարարի աշխատավարձը պետք է լինի 1,5 մլն. հարց՝ ԱԳՆ փոխնախարարին (video) «Թրամփը մահացու հարված հասցրեց Զելենսկուն․ ծանոթ սցենա՞ր է Նիկո՛լ»․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը խոսեց. ինչու է ՔՊ-ն հայտնվել խուճապի մեջ. Գառնիկ Դանիելյան (video) Բանակում նոր մահի ֆոնին Պապիկյանը խայտառակվեց․ ինչու՞ Նիկոլը չի ազատվում նրանից․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am