Ի՞նչ են հուշում երեկվա իրադարձությունները Արցախում, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանը

Երեկվա հակասական լուրերից այսօր պարզ է դարձել հետևյալը՝ ադրբեջանցիները գրավել են Արցախի վերահսկողության տակ գտնվող Փարուխ գյուղը և նպատակ ունեն, շարունակելով իրենց քայլարշավը, գրավել նաև Խրամորթը: Փաստորեն, ադրբեջանցիները, օգտվելով ուկրաինական ներկայիս ճգնաժամից, որոշել են խախտել 2020-ի նոյեմբերի 9-ին կնքած եռակողմ համաձայնագիրը, փորձելով դիրքային առավելություններ ստանալ Արցախի ուղղությամբ: Ադրբեջանցիների հաշվարկը հասկանալի է, ըստ նրանց, ռուս խաղաղապահները, հանուն Արցախի չեն գնա զինված բախմանը Ադրբեջանի բանակի հետ, քանի որ չեն ուզենա երկրորդ ճակատ բացել արդեն անդրկովկասյան ուղղությամբ: Իսկ եթե ռուսները որոշեն «մկաններ» ցույց տալ, ապա, ըստ Բաքվի, ոչ միայն միջազգային հանրությունը կպաշտպանի Բաքվի գործողությունները, այլև Թուրքիան կարող է վերանաել իր «չեզոք» դիրքը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում: Մանավանդ, որ Ուկրաինայի հարցում ողջ Արևմուտքը աջակցում է Կիևին և նյարդայնացած է Թուրքիայի կրավորական դիրքորոշումից:

Այսպիսով, ըստ ադրբեջանական հաշվարկների, Արցախում ռուսները իրենց չեն կարող թույլ տալ բախմանը գնալ Բաքվի հետ, քանի որ կոնի վրա դրված է ավելի մեծ բան, քան Արցախի մի քանի գյուղի ապագան:

Պետք է նշել, որ ադրբեջանցիների հաշվարկները ունեն բնական հիմք: Այս հարցում մենք հայտնվել ենք պատանդի կարգավիճակում: Արևմուտքում երազում են, որ մեր տարածաշրջանում բախվեն Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, որն ըստ նրանց էապես կթուլացնի ռուսական ճնշումները Ուկրաինայի ուղղությամբ:

Սույն հանգամանքը լավ են հասկանում նաև Մոսկվայում, և հենց այդ պատճառով էլ փորձելու են ձեռնպահ մնալ Արցախում բախումներից ցանկացած պարագայում:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Պաշտոնական Երևանի կոչը միջազգային հանրությանը այս հարցում ոչ մի խնդիր չի լուծի: Ճիշտ հակառակը, այդ նույն միջազգային հանրությունը երազելու է, որ Արցախում մեծ բախում լինի և Թուրքիան ստիպված լինի բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Կարծում ենք, որ այս պահի դրությամբ, ոչ պետք է ապավինել և հույսը դնել ռուսների վրա, ոչ էլ փնովել նրանց, փաստացի անգործության համար:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը, հայկական կողմը պիտի փորձի իր բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնի Արցախի վերը նշված գյուղերի պաշտպանության ուղղությամբ, որպեսզի խափանվեն ադրբեջանցիների ծրագրերը: Բաքուն ռիսկ չի անի բաց պատերազմ սկսել Արցախի դեմ, իսկ լոկալ սադրանքներին դիմադրություն ստանալով ստիպված հետ կքաշվի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am