Նիկոլ Փաշինյանի մեսիջը Ադրբեջանին շատ արագ տեղ հասավ

Տևական լռությունից հետո Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախում տիրող հումանիտար աղետի վերաբերյալ, Բաքվի համար հարձակում սկսելու մեսիջ հանդիսացավ։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Արցախում ապրող շուրջ 117 000 հայերի նկատմամբ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու քայլեր է կատարում․ <<Խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի՛ նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում>>։

Փաշինյանի այս հայտարարությունից 4 ժամ անց Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և գյուղը առանց կրակոցի գրավել՝ առաջ շարժվելու և դեպի Արցախի մյուս բնակավայրերը, մասնավորապես Խրամորթ և Քարագլուխ հասնելու մտադրությամբ։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Խրամորթում տեղացիները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում՝ գյուղը չհանձնելու նպատակով։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ասկերանի շրջանի Փառուխ ու Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Հաղորդվում է, որ մարտի 24-ի ժամը 22։00-ի դրությամբ՝ <<բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր>>: 

Ստեղծված իրավիճակում միակ ելքը ինքնապաշտպանության կազմակերպումն է, հակառակ պարագայում Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, փորձելու է հնարավորինս շատ տարածքներ վերցնել։ Ընդ որում, Բաքվի ախորժակը չի սահմանափակվելու միայն Արցախով, ըստ հերթականության նա թիրախավորելու և փորձելու է վերցնել Սյունիքը, Գեղարքունիքն ու, ի վերջո, ողջ Հայաստանը։
Ռուսաստանն այս պահին թուլացնում է իր դիրքերը Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, որի հետևանքով մենք կարող ենք անվտանգության ճգնաժամ ունենալ, որը կարող է ավարտվել հայ ժողովրդի դեմ իրականացվող նոր ցեղասպանությամբ։
Զինված ուժերի հզորացումն ու ինքնապաշտպանության կազմակերպումը անխուսափելի են և այլընտրանք չունեն, որովհետև միջազգային հանրության միջամտության վրա հույս դնելը անմտություն է։

Գործող իշխանության առաջ քաշած խաղաղության օրակարգը դատապարտված է․ այն, բացի Արցախի և Հայաստանի վերջնական կործանումից, որևէ այլ բանի չի բերելու։
Հայտարարել, թե մեր որդեգրած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը այլընտրանք չունի, նույնն է թե ասել, որ Ադրբեջանին հանձնվելը այլընտրանք չունի։ Այլընտրանքը ինքնապաշտպանությունն է, որն այս իշխանության խելքի բանը չէ։ Խորհրդանշական է, որ կառավարության նիստից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  մեկնել է Վեդի՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քարոզարշավին, այն դեպքում, երբ ճիշտ այդ պահին Ադրբեջանի զինուժը հայկական գյուղ էր գրավում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 8176 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am