Հօգուտ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու՝86 հազար մարդ է ստորագրություն ԱՄՆ-ում
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ԱՄՆ մի շարք քաղաքացիներ ստորագրահավաք են սկսել Թուրքիայում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Ստորագրահավաքի կազմակերպիչները կոչ են արել մարդկանց ստորագրել Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնման համար, և նշել, որ «օտարազգի ապստամբը» չպետք է տեղ ունենա ամերիկյան հողում: Ըստ ստորագրահավաքի կազմակերպիչների՝ ԱՄՆ իշխանությունները չպետք է նպաստեն Գյուլենի պաշտպանությանն ու պարտավոր են անհապաղ արտահանձնել նրան Թուրքիային:
